16.6.13

Ֆիլմ >>> Յոսին և Ջագգերը, մաս 1-ին՝ 2-ից


 ՖԻԼՄ
 Յոսին և Ջագգերը / Yossi & Jagger
 / Йосси и Джаггер
 ՌԵԺԻՍՈՐ
 Եյթան Ֆոքս   
 ՍՑԵՆԱՐԻՍՏ
 Ավներ Բերնհայմեր     
 ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
 Իվրի Լիդեր
 ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ  
 Օհադ Քնոլեր, Յեհուդա Լևի
 ՏԱՐԵԹԻՎ
 2002
 ԵՐԿԻՐ
 Իսրայել 
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 67

Այս ֆիլմը Յոսիի (Օհադ Քնոլեր) մասին է, ով  ղեկավարում է իսրայելական զինվորների մի խումբ Լիբանանին սահմանամերձ մի հեռավոր վայրում: Նա գաղտնի  կրքոտ սիրային հարաբերությունների մեջ է իր փոխհրամանատարի` Լիորի (Յեհուդա Լևի) հետ: Լիորին սովորաբար Ջագգեր են կոչում իր ռոքային արտաքինի և երգիչ Միք Ջագգերի հանդեպ ունեցած հիացմունքի պատճառով: Ջագգերը, ով զինակոչիկ է, շուտով ավարտելու է իր ծառայությունը և լքելու է ռազմական բազան:

Մյուս զինվորները Յոսիին և Լիորին համարում են շատ մտերիմ և հարազատ ընկերներ, որոնց մեջ սերտ բարեկամությունից բացի չկա ոչ մի բան: Երբ երկու սիրահարները ցանկանում են մենակ լինել, առանձնանում են ինչ-որ սուտ առաքելության/ պատրվակով և գնում են միմյանց վայելելուազատ բնության մեգ, ձյունով ծածկված դաշտերում, նապաստակների հայացքների ներքո:

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>
 

Հակասական ակնկալիքներ

Ջագգերը ինքնաբուխ, կրքոտ և հմայիչ մի տղամարդ է, իսկ Յոսին շատ ավելի զուսպ ու լուռ և դեռևս լիովին չհամակերպված իր սեռային կողմնորոշման հետ: Նրան բոլորովին դուր չեն գալիս Ջագգերի հմայվածությունը «աստղային» երաժշտության հանդեպ և նրա այլ «ցանցառ» և «ոչ առնական» նախասիրությունները: Ջագգերը ցանկանում է Յոսիի հետ ստեղծելել լուրջ և մշտական հարաբերություններ, նրան ներկայացնել իր ծնողներին և լիովին ապրել և վայելել իրենց սերը: Նա ակնկալում է, որ Յոսին շուտով կդադարեցնի իր աշխատանքը բանակում և կմեկնի քաղաք՝ իր հետ ապրելու համար:

Յոսին, սակայն, նախատեսում է իր կարիերան բանակում և Ջագգերի հանդեպ իր պարտավորությունների առումով անորոշ է և անվստահ: Նա նոյնիսկ չի խոստովանում իր սերը նրա հանդեպ: «Սա հո գրողի տարած ամերիկյան ֆիլմ չէ Ջագգերին ասում է նա, նկատի ունենալով իրենց հարաբերությունը: Իրավիճակը ինչ-որ չափով բարդանում է նրանից հետո, երբ մի աղջիկ զինվոր` Յաելին փոխադրվում է բազա: Նա լրջորեն հետաքրքրված է Ջագգերով:

Անսովոր պայմաններ

Հիմնված իրական պատմության վրա՝այս ֆիլմը պատկերում է մի բավականին համարձակ սիրո պատմություն, ռոմանտիկ նույնասեռական հարաբերությունների համար անսովոր պայմաններում (բանակ):

Առանց Իսրայելի բանակի համագործակցությամբ նկարահանված ֆիլմը նաև մանրամասնորեն անդրադառնումէ նրա առօրյային ռազմական մի հենակետում: Ռազմակայանում տեսնում ենք ձանձրացած երիտասարդ զինվորներ, ովքեր ապրում են մեկը մյուսին սեղմված պայմաններում, ֆիզիկապես ոչ հաճելի վիճակում, և շարունակական անորոշության և լարվածության տակ: Ֆիլմում ներկայացվում է նրանց բարեկամությունը ու նյարդային խանդավառությունը պատերազմական իրավիճակում (թեև թշնամին բացահայտորն ներկա չէ) : Ըստ երևոյթի, նրանք բոլորն էլ կնախընտրեն սիրաբանել, քան պատերազմել:

Հետաքրքիր է նշել, որ երբ ֆիլմը ցուցադրվել է 2002 թվականին, շատ դրականորեն է ընդունվել Իսրայելի պաշտպանության նախարարության կողմից: Նրանք այնուհետև ներառել են ֆիլմը մի շարք ուսումնական ծրագրերում` բարձրացնելու իրազեկությունը բանակում նույնասեռականների ներկայության վերաբերյալ:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ >>> ԱՅՍՏԵՂ

Ռուսերեն օնլայն տարբերակ  >>> 

___________________________________________________________
Յոսին և Ջագգերը այս կայքում

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ

No comments: