6.7.17

Վերածննդի հսկա Միքելանջելո, մաս 3-րդ

Հռչակ՝ որպես նկարիչ

1505 թ. պապ Հուլիոս 2-րդի հրավերով Միքելանջելոն վերադարձել է Հռոմ և նրան հանձնարարել են աշխատել Սիքստինյան կապելլայում (1508-1512 թթ.): Սիքստինյան կապելլան մեծ խորհրդանշական նշանակություն է ունեցելՎատիկանում. նա օգտագործվել է խոշոր կարևորություն ունեցող միջոցառումների համար, ինչպիսիք են՝ նոր պապի ընտրությունը (կոնկլավ ժողովը) և գահակալության արարողությունը: Կապելլայի պատերը արդեն ծածկված են եղել վաստակաշատ որմնանկարներով և կտավներով, և Միքելանջելոյին խնդրել են նկարել համեմատաբար անկարևոր 500 քառակուսի մետրանոց առաստաղը: 

Սիքստինյան կապելլայի ամբողջական պատկերը: 
Միքելանջելոն, սակայն, այնքան վարպետորեն է նկարել առաստաղը, որ այդ որմնանկարները անմիջապես ճանաչվել են գլուխգործոցներ՝ հեղինակին դարձնելով Իտալիայի մեծագույն կենդանի արվեստագետը: Միքելանջելոյի որմնանկարները ընդգրկել են Հին եւ Նոր Կտակարանին առնչվող թեմաներ, ինչպես՝ «Ադամի արարումը», «Ադամն ու Եվան Եդեմի պարտեզում» և «Ջրհեղեղը»:

«Ադամի արարումը», Միքելանջելո, 1508-1512 թթ., Սիքստինյան կապելլա, Վատիկան:
«Մարդու անկումը», Միքելանջելո, 1508-1512 թթ., Սիքստինյան կապելլա, Վատիկան:
«Հարբած Նոյը», Միքելանջելո, 1508-1512 թթ., Սիքստինյան կապելլա, Վատիկան:
Իր նախորդ քանդակագործական ստեղծագործությունների նման Միքելանջելոն որմնանկարներում փորձել է համադրել և գոյակցել երկու հակադրվող տարրեր՝ կրոնական թեմաներն ու հին հունական ավանդույթները, որն ամենացայտուն ձևով արտահայտվել է արական մերկությամբ: Սիքստինյան կապելլայի առաստաղը շփոթության է մատնել ոմանց, ոգեշնչել հակասական մեկնաբանություններ և երբեմն առաջացրել է ցնցում ու դժգոհություն: Արարման տեսարանների շուրջ մեծ թվով մերկ հրեշտակների և այլ կերպարների ներկայությունը հանգեցրել է նրան, որ հետագայում մի քանի պապեր հրահանգել են ծածկել այդ որմնանկարները իրենց գահակալության ընթացկում:

«Արարման առաջին օրը» պատկերում է Աստծուն՝ աշխարհը
ստեղծելիս: Միքելանջելոն նկարել է ինքը իրեն՝
Սիքստինյան կապելլայի առաստաղը նկարելիս:
Մանրամասներ «Արարման առաջին օրը» որմնանկարից: Այստեղ ներկայացնում ենք շուրջ 20 մարզված մերկ տղամարդ կերպարներից մի քանիսին, որոնց Միքելանջելոն ներկել է 5 կենտրոնական տեսարաններից յուրաքանչյուրի անկյունում, Սիքստինյան կապելլայի առաստաղի երկայնքով: Այս կերպարների իմաստը երբեք չի պարզվել. ոմանք դրանց վերագրել են հրեշտակների դեր:



Հռչակ՝ որպես ճարտարապետ

Հաջորդող 20 տարիների ընթացքում (1513-1534 թթ.) Միքելանջելոն ապրել և աշխատել է Ֆլորենցիայում և Հռոմում: Այս շրջանում, ի լրումն քանդակագործության և գեղանկարչության աշխատանքների, նրան հանձնարարել են նախագծել մի քանի շինություններ, ինչպես օրինակ՝ Սեն Լորենզո եկեղեցու գրադարանը, որը նրան հաստատել է որպես ճարտարապետ:

Դա նաև այս շրջանում է, երբ արձանագրվել է Միքելանջելոյի առաջին նույնասեռական շփման հետքը: 1520 թ., 45-ամյա Միքելանջելոն մտերմացել է իր մոդելներից մեկի՝ Գերարդո Փերինիի (Gherardo Perini) հետ, ում մասին քիչ բան է հայտնի: Բանաստեղծական մի հատվածում նա Փերինիին գրել է՝ «Ես միշտ խոհում էի, որ կարող եմ հաղթահարել սերը: Հիմա ես տառապում եմ և դուք տեսնում եք, թե ինչպես եմ այրվում»: Մի պատճառով, որը պարզ չէ, Փերինիին շուտով լքել է Միքելանջելոյին և կոտրել նրա սիրտը:

Միքելանջելոն մի շարք բանաստեղծություններում տրտմել է նրա կորստից և արտահայտել է իր վիշտը մեղսաթաթախ սիրային կապի մասին, որը կարող էր խաթարել իր փրկությունը:






ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ

_____________________________________________________
Վերածննդի հսկա Միքելանջելո
կենսագրություն 5 մասով

մաս 1-ին՝ Հակադիր տեսակետների հորձանուտում  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 2-րդ՝ Հռչակ՝ որպես քանդակագործ  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 3-րդ՝ Հռչակ՝ որպես նկարիչ  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 4-րդ՝ Կավալիերին, նրա մեծ սերը  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 5-րդ՝ «Ահեղ դատաստանը»  >>>  ԱՅՍՏԵՂ
տես նաև՝
Սոնետ Թոմասո դեյ Կավալիերիի համար 1  >>>  ԱՅՍՏԵՂ
Սոնետ Թոմասո դեյ Կավալիերիի համար 2  >>>  ԱՅՍՏԵՂ

No comments: