6.7.17

Վերածննդի հսկա Միքելանջելո, մաս 2-րդ

Հռչակ՝ որպես քանդակագործ

1494 թ. Սավոնարոլայի հետևորդները իշխանությունը զավթել են Ֆլորենցիայում և Մեդիչիներին վտարել քաղաքից: Միքելանջելոն մեկնել է Հռոմ, որտեղ նրան հանձնարարել են քանդակել իր առաջին մեծ արձանը՝ «Բաքոսը» (1496-97 թթ.): Որպես մեկնակետ, Միքելանջելոն ներշնչվել է հին հռոմեական մերկ քանդակներից, բայց ստեղծել է շատ ավելի բարդ կառուցվածք, ինչ-որ ձևով՝ «շարժական արձան»:

«Բաքոսը», Միքելանջելո, 1496-97 թթ., Բարջելո թանգարան:
Այս արձանը, որը ցույց է տալիս հունական գինու աստծուն՝
հարբած վիճակում, Միքելանջելոյի առաջին գլուխգործոցն
է, և նրա քանդակած արական սեռի մերկ արձաններից
առավել հմայիչը։
«Բաքոսը» միանգամից հանգեցրել է մի այլ հանձնարարականի՝ «Պիետան» (1498 թ.), որը ցույց է տվել սգացող Մարիամ Աստվածածնին՝ Հիսուսի մարմինը գրկած: Բարդ խնդիրը, որը Միքելանջելոն հաղթահարել է, մեկ մարմարի բլոկից երկու մեծ կերպար հանելն է եղել՝ աննախադեպ մի գործ: Արձանի երկու կերպարներին ներկայացնելու համար Միքելանջելոն ընդգծել է բազմաթիվ հակադրություններ՝ արականը և իգականը, ուղղահայացը և հորիզոնականը, ծածկը և մերկը, մահացածը և կենդանին: «Պիետան» անմիջապես համարվել է քանդակագործության գլուխգործոց և Միքելանջելոյին մեծ հռչակ բերել 24 տարեկան հասակում:

«Պիետա», Միքելանջելո, 1498 թ., Սուրբ Պետրոսի տաճար, Վատիկան:
Սավոնարոլայի անկումից հետո (մահապատժի ենթարկված 1498 թ.), Միքելանջելոն վերադարձել է Ֆլորենցիա: Այստեղ նա քանդակել է «Դավիթը» (1501-1504 թթ.), որը ցույց է տվել աստվածաշնչյան կերպարին այն բանից հետո, երբ նա որոշել է պայքարել Գողիաթի դեմ, բայց՝ մինչ այդ ճակատամարտի տեղի ունենալը: Հսկայական արձանը (բարձրությունը՝ 5 մետր) թերևս բոլորովին չի նմանվել հրեա մի մարգարեի, այլ՝ հունական մի մարզիկի՝ իր ֆիզիկական կարողությունների լիարժեք շուքով: 

«Դավիթ», Միքելանջելո, 1501-1504 թթ.,
Ակադեմիայի արվեստների ցուցասրահ, Ֆլորենցիա:
«Դավիթը» եկել է խորհրդանշելու Ֆլորեցիայում քաղաքացիական ազատությունների վերականգնմանը: Այս գլուխգործոցը միանշանակ հաստատել է Միքելանջելոյի հանճարը՝ որպես քանդակագործ: Հաշվի առնելով աշխատանքի արտակարգ շքեղությունը՝ խորհրդատուների մի խումբ, որոնց թվում՝ Բոթթիչելլին և Լեոնարդո դա Վինչին, նշանակվել են՝ որոշելու դրա տեղադրման վայրը քաղաքում:

«Դավիթ», մանրամասներ:
«Դավիթ»-ը հետևի կողմից:
«Դավիթ», մանրամասներ:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ

_____________________________________________________
Վերածննդի հսկա Միքելանջելո
կենսագրություն 5 մասով

մաս 1-ին՝ Հակադիր տեսակետների հորձանուտում  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 2-րդ՝ Հռչակ՝ որպես քանդակագործ  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 3-րդ՝ Հռչակ՝ որպես նկարիչ  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 4-րդ՝ Կավալիերին, նրա մեծ սերը  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 5-րդ՝ «Ահեղ դատաստանը»  >>>  ԱՅՍՏԵՂ
տես նաև՝
Սոնետ Թոմասո դեյ Կավալիերիի համար 1  >>>  ԱՅՍՏԵՂ
Սոնետ Թոմասո դեյ Կավալիերիի համար 2  >>>  ԱՅՍՏԵՂ

No comments: