28.10.15

Իոժիեն Յանսոնի կյանքն ու արվեստը, օնլայն ցուցահանդես 5 մասով, մաս 5-րդ

5. Նկարիչի սեռական ինքնությունը

«Ինքնադիմանկար», 1901 թ.
Իոժիեն Յանսոնի երկու ինքնադիմանկարները, որոնք նա նկարել է 1901 և 1910 թ., լավագույնս բացահայտում են Յանսոնի ստեղծագործական երկու առանձին ժամանակաշրջաններում ունեցած իր հոգեվիճակը, ինչպես նաև իր վերաբերմունքը իր աշխատանքի նկատմամբ: 

1901 թ. նկարում, նա ինքն իրեն պատկերել է իր Սեդերմալմի ստուդիայում, կանգնած պատուհանների առջև: Իր ետևում ներկայացրել է իր առաջին շրջանի հիմնական թեման` գիշերային Ստոկհոլմը, այդ շրջանի բնորոշ վրձինի կոշտ հարվածներով և խորը կապույտ գույնով: Իսկ երկրորդ նկարում, Յանսոնը իրեն պատկերել է մի բաղնիքում, դեպի նկարի դիտողը քայլելիս, մինչդեռ հետեվի պլանում պատկերել է իր երկրորդ շրջանի հիմնական թեման` մերկ տղամարդիկ:

«Ինքնադիմանկար», 1910 թ.
Երկու ինքնադիմանկարում էլ Յանսոնը հուշել է իր մեկուսացումը և ամենայն լրջությունը: Նա իր հայացքը պատկերել է կենտրոնացած, գրեթե խստաշունչ: Երկրորդ ինքնադիմանկարում, նա շեշտադրել է նկարի թեմայից իր հեռավորության, իրեն նկարելով ոչ միայն լիովին հագնված, այլ նաև հագնված նրբաճաշակ ոճով, որը արտացոլել է ևս մեկ հիմնական տարբերություն իր նախքին ինքնադիմանկարից: Պարզապես, 1901 թ. նա դեռ աղքատ է եղել և նկարում կրել է մի պարզ աշխատավորական դասի հագուստ, մինչդեռ 1910 թ. իր ֆինանսական վիճակը արմատապես բարելավել էր:

Սեռական կողմնորոշման հարցը 

Իոժիեն Յանսոնի սեռական կողմնորոշման հարցը երկար տարիներ քննարկման թեմա է եղել իր մահից հետո: 

Իր կյանքի ընթացքում, մինչև 1900 թ., նա վարել է շատ պարտկեշտ, մեկուսի և ինքնամփոփ կյանք: Նա երբեք չի ամուսնացել կամ չի հրապարակավ կապված եղել որևե մի կնոջ հետ: Իսկ 1900 թ. հետո, նա սովորաբար երևացել է տղամարդկանց հետ: Նրա մահից հետո 1915 թ., 53 տարեկան հասակում նրա մայրն ու եղբայրն այրել են իր բոլոր նամակները, այլ փաստաթղթեր և մի շարք գծանկարներ, ամենայն հավանականությամբ, խուսափելու համար հավանական սկանդալներից: Հիշենք, որ Շվեդիայում նույնասեռականությունը անօրինական է եղել մինչեւ 1944 թ.:

Ինչ վերաբերում է ոչնչացված գծագրերին, անշուշտ, ոչ ոք չի կարող վստահորեն հաստատել դրանց բովանդակությունը: Ակնհայտորեն, դրանք եղել են շատ ավելի «ցնցող» քան իր նկարած մերկ տղամարդիկ և հավանաբար ներառել են սեռական բնույթի բացահայտ պատկերներ:

Իհարկե, Յանսոնի մայրը և եղբայրը չէին կարող ոչնչացնել այն նամակները, որոնք նա գրել էր այլոց, այդ թվում որոշակի Նիլս Սանթեսոնին (Nils Santesson)(1873-1960 թ.): Սանթեսոնը Յանսոնի մտերիմ ընկերներից է եղել: Նա մեղադրվել է «սոդոմականությամբ» 1906 թ.: Լինելով խոշոր մի արդյունաբերողի որդի և կաթոլիկ քահանայության թեկնածու, նա ձերբակալվել է այն բանից հետո, երբ իր հոր ձուլման բանվորներից մեկը գրած իր ինքնասպանության նամակում նրան մեղադրել էր իր «մարմինը պղծելով»: 

Սանթեսոնի դատավարությունը դարձել է Ստոկհոլմի դարասկզբյան խոշոր սկանդալը, իսկ, բանտից ազատ արձակվելուց հետո, նա հեռացել է երկրից և հաստատվել Փարիզում: Ֆրանսիայում իր բնակվելու տարիներին, նա շարունակել է նամակագրել Յանսոնի հետ, և Սանթեսոնին ուղղված Յանսոնի նամակները պահպանվել են: (Հետաքրքիր է, որ նշված բանվորի ինքնասպանության փորձը անհաջող է անցել, և վերականգնվելուց հետո նա նաև դատապարտվել է նույնասեռականության մեղադրանքով):

«Նիլս Սանթեսոնը» ըստ իր զուկընկեր նկարիչ Իվան
Լոնբերգի (Ivan Lönnberg): Նրանք եղել են 20-րդ դարի
սկզբում Փարիզում հաստատված շվեդ արվեստագետների
փոքր համայնքի անդամներ, և ապրել են միասին մինչև
Լոնբերգի սպանությունը Առաջին համաշխարհայինի
ընթացքում:
1970 թ. հաստատվել է Յանսոնի նույնասեռականությունը, ինչպես նաև նրա կապը իր մոդել Քնութ Նյումանի (Knut Nyman) (1887-1946 թ.) հետ: Նա Նյումանին հանդիպել է 1906 թ. Նավատորմի բաղնիքում: Այդ ժամանակ, բաղնիքները, լողավազանները և սաունաները ապաստան վայրեր էին ընդեմ նույնասեռականության ճնշումների: Շատ շվեդ նույնասեռականներ հաճախում էին այդ տեղերը միմյանց գաղտնիաբար հանդիպելու նպատակով: Բացի այդ, լողալը և մերկ վիճակով պարապելը հասարակականորեն համարվում էին որպես առողջ ապրելակերպի նշաններ, որը նաև ձեռնտու էր նույնասեռականներին: Նյումանը տեղափոխվել է Յանսոնի արվեստանոց 1907 թ., որտեղ նրանք միասին ապրել են մինչև 1913 թ.:

Հետաքրքիր է, որ Յանսոնի սեռական կողմնորոշման հաստատումից հետո, որոշ թանգարաններ, այդ թվում Թիլի պատկերասրահը, նրա կտավները տեղափոխել են իրենց պահեստ և դրանք ցուցադրել են այլևս միայն ժամանակավոր ցուցահանդեսների առիթով: Սակայն, 2000 թ. ի վեր, Յանսոնի աշխատանքը սկսել է ստանալ այն ուշադրությունը, որին արժանի է, և կրկին ցուցադրվել մշտական հավաքածուների շարքերում:

Նավատորմի բաղնիքի գովազդը, 20-րդ դարի սկիզբ

Շվեդիայի ազգային գրադարանում պահպանվող Նիլս Սանթեսոնի արխիվները ներառում են մի քանի լուսանկարներ, որոնք Յանսոնն է նկարահանել կամ որոնց մեջ նա նկարհանվել է, Նավատորմի բաղնիքում և իր արվեստանոցում: Նմուշները հետևյալն են`

Իոժիեն Յանսոնը, անանուն
հեղինակ, Նավատորմի բաղնիք,
Նիլս Սանթեսոնի արխիվներ:
Իոժիեն Յանսոնը (աջ կողմում) և Քնութ
Նյումանը
, անանուն հեղինակ,
Նավատորմի բաղնիք, 1912 թ.:
Իոժիեն Յանսոնը սուզվելիս, անանուն հեղինակ,
Նավատորմի բաղնիք, Նիլս Սանթեսոնի արխիվներ:
Իոժիեն Յանսոնը, Քնութ Նյումանը և
երկու այլ մոդելներ
, անանուն հեղինակ,
Նավատորմի բաղնիք:
«Բաղնիքի բռնցքամարտիկները», Իոժիեն Յանսոն,
Նիլս Սանթեսոնի արխիվներ:
Երեք մարզիկ մոդելներ Յանսոնի ստուդիայում,
անանուն հեղինակ, 1911 թ.
Վազքի մրցույթ, անանուն հեղինակ, Նավատորմի բաղնիք
____________________________________________________
Իոժիեն Յանսոնի կյանքն ու արվեստը
օնլայն ցուցահանդես 5 մասով

1. Նկարիչի վաղ կյանքը  >>>  ԱՅՍՏԵՂ
2. Կապույտ ժամանակաշրջանը  >>>  ԱՅՍՏԵՂ 
3. Տաղանդի ազատ արտահայտությունը  >>>  ԱՅՍՏԵՂ
4. Մերկ տղամարդկանց ժամանակաշրջանը  >>>  ԱՅՍՏԵՂ
5. Նկարիչի սեռական ինքնությունը  >>>  ԱՅՍՏԵՂ

No comments: