21.5.15

ֆիլմ >>> Հարվի Միլքի ժամանակները, մաս 2-րդ՝ 3-ից


Վերափոխվող ժամանակներ և մարդիկ

Ինչպես հարցվածներից մեկն է ասում «Հարվին շատ ավել է արել քան միայն իր անձի համար» : Ֆիլմը նաև նույն մոտեցումն է որդեգրում՝ ներգրավելով շատ ավել քան Միլքի ընտրության փաստագրումը կամ նրա սպանության մասին հետաքննությունը: Այն ցույց է տալիս գեյ ազատագրական շարժման զարմանալի վերելքը ԱՄՆ-ում 1970-ականներին: 

Ֆիլմը ներառում է բազմաթիվ արխիվային նյութեր, որոնք հյուսում են հակիրճ և ամբողջական համապատկեր 1970-ականների Սան Ֆրանցիսկոյից և գեյ ազատագրական շարժման առաջացումից: Այն դերը, որը Միլքը խաղում է այդ անհանդարտ ու վերափոխվող ժամանակաշրջանում, հստակորեն պատկերված է, քանի որ նա ինքն էլ փոխվում է այդ տասնամյակի ընթացքում՝ փոքրիկ մի խանութատերից ակտիվիստի, ապա տեղական քաղաքական գործչի և հետո մի պատմական դեմքի և ի վերջո՝ «նահատակի»: 

Ֆիլմը նաև հիշեցնում է մեզ այն բարդություններն ու մարտահրավերները, որոնք բնորոշ են մշակութային և արժեհամակարքի վերափոխման գործընթացներին ինչպես նաև կարևորվում է մշակույթային և արժեհամակարքի հարթակում ցանկացած առաջընթացի՝ նույնիսկ փոքր և չնչին, արժանի հիշատակումն ու փառաբանումը:

Հ. Միլքը քննարկում է տխրահրչակ Բանաձև 6 նախագիծը ուղիղ եթերում 1978 թ.


«Առաջարկություն 6»

Ֆիլմը քննարկում է «Առաջարկություն 6» -ի շուրջ եղած տարաձայնությունները և քաշքշուկները, որը մի հանրաքվեական նախաձեռնություն էր Կալիֆորնիա նահանգում՝ 1978 թ.: «Առաջարկությունը» փորձում էր արգելել նույնասեռականների աշխատանքը հանրային դպրոցներում այն հիման վրա, որ նրանք նպաստում են երեխաների սեռական շեղումներին և «վարակում» նրանց: Ֆիլմը անդրադառնում է այն հիմնական դերին, որը Միլքը խաղում է ընդդեմ այդ նախաձեռնության, որը սատարում էր, ի թիվս այլոց, Դան Ուայթը: Ի դեպ՝ ընդամենը երեք շաբաթ էր անցել «Առաջարկության» պարտությունից , երբ Ուայթը կրակեց և սպանեց Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետին և Հարվի Միլքին:

Գիտակցելով, որ իր հասարակական գործունեությունը վտանգավոր է՝ Միլքը ձայնագրում է մի կտակ, որը պետք է ընթերցվեր իր սպանության դեպքում, իսկ ահա այս ֆիլմում ներառված է դրա զգալի մասը:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ >>> ԱՅՍՏԵՂ

1985-ին ֆիլմը հաղթող ճանաչվեց Օսկարի վավերագրական ֆիլմի անվանակարգում


2014-ին ԱՄՆ-ի փոստը նամականիշ թողարկեց՝ ի պատիվ Հ. Միլքի


___________________________________________________________
«Հարվի Միլքի ժամանակները» այս կայքում 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 3 >>> ԱՅՍՏԵՂ

No comments: