Showing posts with label Total Eclipse. Show all posts
Showing posts with label Total Eclipse. Show all posts

12.6.13

Ֆիլմ >>> Ամբողջական խավարում, մաս 2-րդ՝ 2-ից


Նրանց սիրահարվելուց հետո ֆիլմի մեծ մասը ներկայացնում է նրանց վարարած հարաբերությունները, նրանց տարվածությունը աբսենտի նկատմամբ, սաստիկ պոռթկումները, ճգնաժամերն ու վերահաշտեցումները: 

Հարկ է նշել, որ որոշ երկխոսություններ ուղակիորեն վերցվել են Ռեմբոյի իսկ գրվածքներից: Օրինակ՝ մի տեսարանում, Վեռլենին դանակով հարվածելուց հետո Ռեմբոն հայտարարում է՝ «միակ բանը, որն անտանելի է, այն է, որ ոչինչ անտանելի չէ»:

Տեսարան ֆիլմից  >>>



Իրական Պոլ Վեռլենը (ձախ կողմում) և
իրական Արթյուր Ռեմբոն
Վեռլենի վերջին ըմբոստությունը

Ռեմբոյի և Վեռլենի փոխանակած նամակներն և իրենց որոշ անձնական բանաստեղծությունները բարեբախտաբար պահպանվում են՝ չնայած Ռեմբոյի ընտանիքի փորձերին դրանք ոչնչացնելու ուղղությամբ: Ֆիլմը ցույց է տալիս նրանց հանդիպումը Վեռլենի հետ, որի ընթացքում խնդրում են Վեռլենին ոչնչացնել Ռեմբոյի նույնասեռականության և նրանց սիրային հարաբերության բոլոր հետքերը: 

Ի տարբերություն պատմության մեջ շատ նման դեպքերի, երբ հայտնի մարդու ընտանիքը հետմահու ոչնչացրել է նրա սեռական կողմնորոշման և անձնական կյանքի հետքերը, Վեռլենը որոշում է չհետևել սովորական ուղուն: Եվս մեկ անգամ, և իր կյանքում վերջին անգամվա համար, Ռեմբոյի հետ առնչվելիս Վեռլենը նախընտրում է լինել ըմբոստ:

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
6.3 / 10 
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7 / 10 

ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ  >>>


- Դե, ես չեմ հետաքրքրվում, թե այլ բանաստեղծներ
ինչ են անում: 

- Քո միտքը գրեթե նույնքան այլանդակ է,
որքան քո մարմինը:

- Սերը գոյություն չունի: 
- Դա վավերական քաք է:








___________________________________________________________
«Ամբողջական խավարում» ֆիլմը այս կայքում 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ

Ֆիլմ >>> Ամբողջական խավարում, մաս 1-ին՝ 2-ից


ՖԻԼՄ
Ամբողջական խավարում / Total Eclipse / Полное затмение
ՌԵԺԻՍՈՐ
Ագնիեժքա Հոլանդ
ՍՑԵՆԱՐԻՍՏ
Քրիսթոֆեր Հեմփթոն

հիմնված Ք. Հեմփթոնի համանուն պիեսի վրա
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
Յան Քաժմարեք
ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ
Լեոնարդո Դիկափրիո, Դեյվիդ Թեուլիս,

Րոմեն Բորենժե 
ՏԱՐԵԹԻՎ
1995
ԵՐԿԻՐ
Ֆրանսիա
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
111

Մի շարք նամակների և բանաստեղծությունների հիման վրա, այս ֆիլմը պատմական ճշգրտությամբ ներկայացնում է 19-րդ դարի ֆրանսիացի անվանի բանաստեղծներ Պոլ Վեռլենի (կամ Փոլ Վերլեն) և Արթյուր Ռեմբոյի (կամ Արթյուր Րեմբո) կրքոտ և մոլեգին հարաբերությունները: 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>


Ներխուժում 

Պատանի Ռեմբոն (Լեոնարդո ԴիԿափրիո), ով արդեն հայտնի է թե՛ իր ըմբոստ ոգով ընդեմ ավանդական հասարակարգի և նորմերի և թե՛ իր սյուրռեալիստական գրվածների շնորհիվ, ժամանում է Փարիզ և «ներխուժում» իր աջակից և հովանավորող Վեռլենի (Դեյվիդ Թեուլիս) կյանք: 

Վեռլենը ավելի ավանդական մարդ է՝ տարիքով ավելի մեծ և ամուսնացած՝ պարկեշտ երիտասարդ մի կնոջ՝ Մեթիլդի (Ռոմեն Բորենժե) հետ: Ռեմբոն ճնշում և ապակողմնորոշում է Վեռլենին, ծաղրում նրա ավանդապաշտությունը, և ինչ-որ կերպ շահում նրա տարփալից սերը:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ
__________________________________________________
«Ամբողջական խավարում» ֆիլմը այս կայքում 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ