12.6.13

Ֆիլմ >>> Ամբողջական խավարում, մաս 2-րդ՝ 2-ից


Նրանց սիրահարվելուց հետո ֆիլմի մեծ մասը ներկայացնում է նրանց վարարած հարաբերությունները, նրանց տարվածությունը աբսենտի նկատմամբ, սաստիկ պոռթկումները, ճգնաժամերն ու վերահաշտեցումները: 

Հարկ է նշել, որ որոշ երկխոսություններ ուղակիորեն վերցվել են Ռեմբոյի իսկ գրվածքներից: Օրինակ՝ մի տեսարանում, Վեռլենին դանակով հարվածելուց հետո Ռեմբոն հայտարարում է՝ «միակ բանը, որն անտանելի է, այն է, որ ոչինչ անտանելի չէ»:

Տեսարան ֆիլմից  >>>



Իրական Պոլ Վեռլենը (ձախ կողմում) և
իրական Արթյուր Ռեմբոն
Վեռլենի վերջին ըմբոստությունը

Ռեմբոյի և Վեռլենի փոխանակած նամակներն և իրենց որոշ անձնական բանաստեղծությունները բարեբախտաբար պահպանվում են՝ չնայած Ռեմբոյի ընտանիքի փորձերին դրանք ոչնչացնելու ուղղությամբ: Ֆիլմը ցույց է տալիս նրանց հանդիպումը Վեռլենի հետ, որի ընթացքում խնդրում են Վեռլենին ոչնչացնել Ռեմբոյի նույնասեռականության և նրանց սիրային հարաբերության բոլոր հետքերը: 

Ի տարբերություն պատմության մեջ շատ նման դեպքերի, երբ հայտնի մարդու ընտանիքը հետմահու ոչնչացրել է նրա սեռական կողմնորոշման և անձնական կյանքի հետքերը, Վեռլենը որոշում է չհետևել սովորական ուղուն: Եվս մեկ անգամ, և իր կյանքում վերջին անգամվա համար, Ռեմբոյի հետ առնչվելիս Վեռլենը նախընտրում է լինել ըմբոստ:

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
6.3 / 10 
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7 / 10 

ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ  >>>


- Դե, ես չեմ հետաքրքրվում, թե այլ բանաստեղծներ
ինչ են անում: 

- Քո միտքը գրեթե նույնքան այլանդակ է,
որքան քո մարմինը:

- Սերը գոյություն չունի: 
- Դա վավերական քաք է:








___________________________________________________________
«Ամբողջական խավարում» ֆիլմը այս կայքում 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ

No comments: