22.3.17

Սերիալ >>> «Վարունգ», մաս 1-ին՝ 2-ից


 ՍԵՐԻԱԼ 
 Վարունգ / Cucumber / Огурец
 ՍՑԵՆԱՐԻՍՏ
 Ռասել Թ Դեյվիս
 ՏԱՐԵԹԻՎ
 2015 (1 սեզոն)
 ԵՐԿԻՐ
 Միացյալ Թագավորություն
 ԷՊԻԶՈԴՆԵՐԻ ԹԻՎԸ
 8

Այս հեռուստասերիալը ցույց է տալիս Հենրիի (Վինսենթ Ֆրանկքին) և Լենսի (Սիրիլ Նրի) հանկարծակի բաժանումը շատ և հավանաբար՝ չափից ավելի հանգիստ ու խաղաղ 9 տարիների համատեղ կյանքից հետո: Հենրին, ով 46-ամյա ապահովագրական ընկերության մենեջեր է և Լենսը, ով աշխատում է հսկայական մի ակվարիումում, ապրում են Մանչեսթերում (Միացյալ Թագավորություն): Այս միջին խավի զույգը, փաստորեն, կանգնած է իր հեռանկարների բարդ խնդրի, ինչպես նաև սեռական բավարարվածության կամ ավելի ճիշտ՝ անբավարարվածության հարցի առջև: Ի տարբերություն գեյ թեմաներով զբաղվող շատ այլ սերիալների, որոնք կենտրոնացել են երիտասարդ նույնասեռականների ինքնաբացահայտման և ինքնաարտահայտման հարցերի վրա, այս սերիալը հիմնականում զբաղվում է միջահասակ նույնասեռականների խնդիրներով, ովքեր արդեն անցել են կյանքի այդ փուլերը:

Առաջին էպիզոդում Լենսի ամուսնության առաջարկը Հենրին մերժում է, որից  հետո բացահայտվում է, որ Հենրին երբևէ չի զբաղվել անալ սեքսով, որը Լենսի համար մեծ վրդովմունքի աղբյուր է: Ի պատասխան՝ Հենրին Լենսին քննադատում է, որ նա երբեք լողալ չի սովորել, և այս վեճը թեժանում է ու մեծ զայրույթի հասցնում կողմերին: Իհարկե, խնդիրը ո՛չ Հենրիի անալ սեքսի հանդեպ ունեցած վախն ու բարդույթն է, ո՛չ էլ Լենսի չլողալը, այլ, ըստ էության, այն, որ Հենրին գտնվում է միջին տարիքի խորը ճգնաժամի փուլում, որը ուղակիորեն արտացոլվում է նրա բոլոր անձնական և աշխատանքային հարաբերություններում: Լենսի հետ ամուսնության հարցը տեղավորվում է այս համատեքստում:

Լենսից բաժանվելով՝ Հենրիի հին կյանքը լիովին փլուզվում է և նա սկսում է մի նոր կյանք՝ անծանոթ կանոններով: Շատ արագ նա իրեն գտնում է իր աշխատավայրում աշխատող մի շարք երիտասարդ գեյերի և լեսբուհիների շարքերում: Դրանք ներառում են հմայիչ, բայց չկայացած Դինին (Ֆիսայո Աքինադե) և հրապուրիչ ու մանիպուլյատիվ Ֆրեդիին (Ֆրեդի Ֆոքս), որոնք ապրում են մի հսկայական բնակարանում: Փորձելով համակերպվել իր երիտասարդ սենյակակիցների հետ՝ Հենրին ստիպված է լինում առերեսվել իր՝ չլուծված որոշ անձնական հարցերին:

ՍԵՐԻԱԼԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>


Հարուստ թե՛ թեմաներով և թե՛ ձևաչափով

Այս սերիալը պարունակում է որոշ ողբերգական դրվագներ, սակայն ընդհանուր առմամբ կարելի է նրան համարել որպես կատակերգություն: Բազմաթիվ տեսարաններ և երկխոսություններ անչափ ծիծաղաշարժ են: Պատմությունը թեև երբեմն զարգանում է խառը և անհամահունչ ձևով, այն ընդհանուր առմամբ հետաքրքրաշարժ է, անկանխատեսելի և զվարճալի: Որպես սերիալի կենտրոնական կերպար՝ Հենրին, բնականաբար, ծիծաղելի ու սրամիտ պահերի մեծ մասի ձեռնարկողն է: Սակայն, ինչպես որոշ այլ կերպարներ, նա ևս երբեմն ունի տհաճ դրսևորումներ:


ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ

ՍԵՐԻԱԼԻ ՌՈՒՍԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>
KINOKRAD
UAKINO
KINOPROFI
___________________________________________________________
«Վարունգ» սերիալը այս կայքում 

ՍԵՐԻԱԼԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1  >>>  ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՍԵՐԻԱԼԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2  >>>  ԱՅՍՏԵՂ
ՋԻՖ ԱՆԻՄԱՑԻԱ, Հենրին և Ֆրեդին  >>>  ԱՅՍՏԵՂ

No comments: