22.3.17

Սերիալ >>> «Վարունգ», մաս 2-րդ՝ 2-ից


Պատմությունան ամենադրամատիկ դրվագը, միանշանակ, վերաբերում է չար ու դառը այն վարքագծերին, որոնք բխում են ներքին հոմոֆոբիայից կամ ինքնաատելությունից: Ներքին հոմոֆոբիայի շարունակվող առկայությունը ավագ սերնդի ներկայացուցիչների մոտ մի հասարակությունում, որտեղ նույնասեռականները արդեն, ըստ երևույթին, նվաճել են ազատություն և հավասարություն, ցույց է տալիս, թե որքան այդ ձեռքբերումները փխրուն են: Այս փխրունությունը ակնհայտ է նաև երիտասարդ սերնդի ներկայացուցիչների պարագայում, ովքեր թեև մեծացել են ավելի հանդուրժողական պայմաններում, շարունակում են բախվել հոմոֆոբիայի տարբեր դրսևորումներին իրենց հասարակական կյանքում և ընտանեկան հարաբերություններում:

Հարկ է նշել, որ այս սերիալը հարուստ է թեմաներով և քննարուկում է բազմաթիվ այլ հետաքրքրական խնդիրներ, այդ թվում` բջջային հեռախոսների աճող դերն այսօրվա միջանձնային հարաբերություններում և սեռական շփումներում: 

Սերիալը ներառում է կերպարների շատ լայն բազմազանություն՝ տարիքի, ռասայի և սեռական կողմնորոշման առումներով, և ցույց է տալիս, թե ինչպես տարբեր կերպարները, այդ թվում՝ Հենրին, հաղթահարում են այդ տարբերությունները:


«Վարունգ», «Բանան» և «Տոֆու»

Այս սերիալը Ռասել Թ Դեյվիսի փոխկապակցված երեք ստեղծագործություններից մեկն է: Նրանց վերնագրերը հիմնված են որոշակի ուսումնասիրության վրա, որը արական էրեկցիայի մասշտաբի մասին է եղել: Այդ ուսումնասիրությունը էրեկցիայի կարծրությունը նկարագրել է հիմնական 4 աստիճաններով` տոֆու, կեղևահանված բանան, բանան, և վարունգ: Վարունգը խորհրդանշել է էրեկցիայի ամենակարծր մակարդակը: Սա, իհարկե, վերաբերել է վարունգի եվրոպական սորտին, որը շատ ավելի մեծ ու պինդ է, քան հայկականը:

Սերիալի անունը, կարծես, համապատասխանում է նույնասեռական տղամարդկանց մասին տարածված այն կարծրատիպին, ըստ որի նրանք ինքնահավան անհատներ են, սեքսի և առնանդամի մոլագարներ՝ որպես պատմականորեն իրենց հակումների մերժման փոխհատուցում, և ովքեր կյանքի ու սիրո նկատմամբ իրենց վերաբերմունքում հավերժ փակված են դեռահասական պատկերացումների մեջ: 

Սերիալը, սակայն, ընդգրկում է շատ ավելին քան սեռականը, և հակառակ իր անվանը՝ կերպարներին պատկերում է մարդկային համընդհանուր ապրումներով և մտավախություններով՝ մահվան, ծերացման, կապվածության, ինքնագնահատականի և սիրո վերաբերյալ:

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7.6 / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
8 / 10

ՍԵՐԻԱԼԻ ԿԱՅՔԸ  >>>  ԱՅՍՏԵՂ

ԿԱԴՐԵՐ ՍԵՐԻԱԼԻՑ  >>> 




- Պարզապես ուզում էի ասել. հույսով եմ՝ չես նեղվի, Հենրի, բայց երբ
դու մաստուրբացիայով ես զբաղվում վերևի սենյակում, մենք կարողանում
ենք տեսնել լուսարգելի միջից: Այն ստվեր է ստեղծում:

 



Սերիալի ռեժիսորը և գլխավոր դերասանները  >>>



___________________________________________________________
«Վարունգ» սերիալը այս կայքում 

ՍԵՐԻԱԼԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1  >>>  ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՍԵՐԻԱԼԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2  >>>  ԱՅՍՏԵՂ
ՋԻՖ ԱՆԻՄԱՑԻԱ, Հենրին և Ֆրեդին  >>>  ԱՅՍՏԵՂ

No comments: