14.7.13

Կարճամետրաժ ֆիլմ >>> Սիրո մի երգ


ՖԻԼՄ
Սիրո մի երգ / A Song of Love / Песнь любви 
ՌԵԺԻՍՈՐ
Ժան Ժենե
ՍՑԵՆԱՐԻՍՏ
Ժան Ժենե
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
Սայմոն Թերներ (2003)
ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ
Ժավա, Անդրե Րեյբազ
ՏԱՐԵԹԻՎ
1950
ԵՐԿԻՐ
Ֆրանսիա
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
26

Այս ֆիլմն ունի որոշակի պատմական նշանակություն: Դա միակ ֆիլմն է, որ ֆրանսիացի նշանավոր վիպասան, դրամատուրգ, բանաստեղծ և քաղաքական գործիչ Ժան Ժենեն (1910-1986) նկարահանել է: Իր վաղ կյանքում, Ժենեն եղել է թափառաշրջիկ մի մարդ և մանր հանցագործ, որի պատճառով տարիներ անց է կացրել բանտում: Ազատ արձակվելուց հետո, նա դարձել է գրող: Հարկ է նշենք, որ իր որոշ գործերում նա զբաղվել է նույնասեռականության թեմայով:

Այս սև ու սպիտակ համր ֆիլմը (երաժշտությունը ավելացվել է ավելի ուշ) անկասկած մասամբ հիմնված է Ժենեյի անձնական փորձառությունների վրա որպես բանտում փակված մի նույնասեռական մարդ: Ֆիլմը հնարավոր չի եղել ցուցադրել մինչև 1975 թ.: Հիշենք, որ 1950 թ. Ֆրանսիայում նույնասեռականությունը դեռևս համարվում էր որպես սեռական շեղում և հոգեկան հիվանդություն, և նրա բոլոր հանրային դրսևորումները խստիվ արգիլված էին:

Սիրային կիրք կամ սեքս

Ֆիլմի սյուժեն, որը թե՛ բանաստեղծական է և թե՛, միևնույն ժամանակ էրոտիկ, սահմանված է մի բանտում՝ որտեղ բանտապահը հաճույք է ստանում գաղտնիորեն բանտարկյալներին նայելուց սեռական մաստուրբացիա կատարելիս: Փակվածների շարքում են հարակից խցերում բանտարկված երկու դատապարտյալներ, ովքեր սիրահարված են իրար: Նրանք իրենց սերն արտահայտում են ստեղծագործական տարբեր ձևերով, այդ թվում` փչելով ծխախոտի ծուխը իրենց միացյալ պատում գոյացած մի փոքր անցքից:

Բանտապահը՝ ով խանդում է երկու բանտարկյալների մտերմությանը, մտնում է նրանցից մեկի խուցը, նրան ծեծում և նրան ստիպում է ծծել իր ատրճանակը: Դատապարտյալը, սակայն, պահակի հրամանը կատարելիս մտնում է իր երազների մեջ, և իրեն պատկերացնում է իր սիրեկանի հետ դաշտում զբոսնելիս: Այս սիրային երազը կտրականապես հակադրվում է պահակի զուտ սեռական երևակայություններին: Ֆիլմի վերջին տեսարանում պարզվում է, որ պահակի զորությունը ոչ մի կերպ չի կարող հասնել բանտարկյալների սիրո ուժգնությանը, թեև նրանք երբեք ի վիճակի չեն եղել իրականացնել իրենց սերը:

Ժան Ժենեն
Հարկ է նշել, որ «Սիրո մի երգ»-ից բացի Ժան Ժենեն ուրիշ ֆիլմ չի նկարահանել, բայց իր որոշ գրվածնքները վերածվել են ֆիլմի: Դրանց շարքում է նրա խոշոր վեպերից մեկը՝ «Բրեստցի Քերելը» (1947 թ.), որը նույնասեռականության թեմայի մասին է, և ռեժիսոր Ռայներ Վերներ Ֆասբինդերը ադապտացրել է ֆիլմի 1982 թ.:

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7.3 / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
9 / 10

ՖԻԼՄԻ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>


ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ  >>>














No comments: