4.7.13

Ֆիլմ >>> «Պարզապես սիրո մի հարց», մաս 1-ին՝ 2-ից


 ՖԻԼՄ
 Պարզապես սիրո մի հարց / Just a Question
  of Love / Просто вопрос любви
 ՌԵԺԻՍՈՐ
 Քրիստիան Ֆոր   
 ՍՑԵՆԱՐԻՍՏ
 Փիեր Փոքե   
 ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ  
 Սիրիլ Թուվենեն, Ստեֆան Գերեն-Թիյի,
 Էվա Դարլան
 ՏԱՐԵԹԻՎ
 2000
 ԵՐԿԻՐ 
 Ֆրանսիա
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 88

Լորանը (Սիրիլ Թուվենեն), ով համալսարանի ուսանող է, իր լավագույն ընկերուհու՝ Քերոլի օգնությամբ հաջողել է ծնողներից թաքցնել իր սեռային կողմնորոշումը: Լորանը և Քերոլը ապրում են միասին մոտակա մի գյուղաքաղաքում և ձևացնում են, որ կազմում են մի զույգ:

Լորանը համոզված է, որ եթե ծնողները իմանան ճշմարտությունը, նրան կհեռացնեն ընտանիքից: Այս ենթադրությունը հիմնված է ծնողների պահպանողական համոզմունքների  և մի նախադեպի վրա՝ նրանց արձագանքը մի քանի տարի առաջ՝ Լորանի հորեղբոր տղայի գեյ լինելը իմանալուց հետո:

Բուհական ուսման շրջանակներում իր պրակտիկան կազմակերպելու համար Լորանը հանդիպում է Սեդրիկին (Ստեֆան Գերեն-Թիյի), ով բուսագետ է: Սեդրիկը ապրում է իր մոր (Էվա Դարլան) հետ և նրա հետ ունի ազնիվ ու թափանցիկ հարաբերություններ:

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ >>>



Սիրո ճգնաժամը

Լորանը և Սեդրիկը սիրահարվում են, բայց խուսափում են ճանաչել և հաստատել այդ բանը: Իրավիճակը բարդացնում է  այն է, որ նրանք հակադրվում են, թե արդյոք Լորանը պե՞տք է տեղեկացնի իր ծնողներին իր սեռական կողմնորոշման մասին, թե ոչ:

Մինչդեռ, Քերոլը, ով գաղտնի սիրահարված է Լորանին, որոշում է վերջ դնել Լորանի նշանածի դերը խաղալուն: Իսկ Սեդրիկի մայրը որոշում է միջամտել Լորանի և Սեդրիկի սերը փրկելու համար:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ >>> ԱՅՍՏԵՂ
___________________________________________________________
«Պարզապես սիրո մի հարցը» այս կայքում
ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ

No comments: