4.7.13

Ֆիլմ >>> «Պարզապես սիրո մի հարց», մաս 2-րդ՝ 2-ից


Ճշմարտություն-կեղծիք երկընտրանքը

Չնայած նրան, որ այս ֆիլմը պատրաստվել է հեռուստատեսության համար և ժանրային տեսակետից ռոմանտիկ դրամա է՝ շնորհիվ լավ սցենարի, հմուտ ռեժիսորության և ճշգրիտ խաղարկության՝ նա չի վերածվում հեռուստատեսության բնորոշ ցածորակ մի մելոդրամայի:

Ֆիլմը ճշգրտությամբ և խորությամբ ներկայացնում է այն երկընտրանքները և հակամարտող զգացմունքները, որոնց հետ նույնասեռական անձիք սովորաբար բախվում են իրենց ծնողների հետ հարաբերությունների ընթացքում: Այն նաև ցույց է տալիս, թե ինչ իրավիճակ է ստեղծվում մի զույգի հարաբերության մեջ, երբ կողմերից մեկը  իրենց հարաբերությանը վերաբերվում է որպես մի «կեղտոտ գաղտնիքի»:

Սակայն, միևնույն ժամանակ, ֆիլմը պահում է որոշակի հավասարակշռություն և ցույց է տալիս, թե Լորանի նման մարդկանց համար որքան դժվար է իրենց ընտանիքի և շրջապատի հետ ամբողջովին թափանցիկ ու ազնիվ լինելը:

Այս Ճշմարտություն-կեղծիք երկընտրանքը ներկա է նաև ընկերների և ընկերուհիների հետ ունեցած շփումներում՝ ինչպես տեսնում ենք Լորանի և Քերոլի հարաբերություններում:

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7.7 / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
8 / 10

ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ >>>




- Այսպես՝ դու շատ սեքսուալ ես: 




- Ես չեմ ամաչում քո հետ լինելուց:

- Արդյո՞ք մենք մեր երեխաներին այնքան սիրում ենք,
որքան ասում ենք:

- Ես սիրում եմ քեզ:
___________________________________________________________
«Պարզապես սիրո մի հարցը» այս կայքում

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ

No comments: