8.4.17

Սերիալ >>> «Բանան», մաս 2-րդ՝ 2-ից


«Վարունգ» սերիալի նման «Բանան»-ը հմտորեն և դինամիկ նկարահանված սերիալ է: Յուրաքանչյուր էպիզոդ ունի անկանխատեսելի և հետաքրքրաշարժ պատմություն, որը զարգանում է արագ տեմպերով: Բոլոր դերասաններն իրենց դերերում գերազանց են և կարողանում են կատարելապես փոխանցել իրենց կերպարների ձգտումները և զայրույթները և շեշտադրել սերիալի հուզական լիցքերը:


«Վարունգ», «Բանան» և «Տոֆու»

Այս սերիալը Ռասել Թ Դեյվիսի երեք փոխկապակցված ստեղծագործություններից մեկն է: Նրանց վերնագրերը հիմնված են որոշակի ուսումնասիրության վրա, որը արական էրեկցիայի մասշտաբի մասին է եղել: Այդ ուսումնասիրությունը էրեկցիայի կարծրությունը նկարագրել է 4 հիմնական  աստիճաններով` տոֆու, կեղևահանված բանան, բանան և վարունգ: Բանանը խորհրդանշում է էրեկցիայի միջին փուլը՝ հաջորդելով թուլացած տոֆույին և նախորդելով վեր խոյացող վարունգին:

Սերիալի անունը, կարծես, համապատասխանում է նույնասեռական տղամարդկանց մասին տարածված այն կարծրատիպին, ըստ որի նրանք ինքնահավան անհատներ են, սեքսի և առնանդամի մոլագարներ՝ որպես պատմականորեն իրենց հակումների մերժման փոխհատուցում, և ովքեր կյանքի ու սիրո նկատմամբ իրենց վերաբերմունքում հավերժ փակված են դեռահասական պատկերացումների մեջ:

Սերիալը, սակայն, ընդգրկում է շատ ավելին, քան սեռականը, և հակառակ իր անվանը՝ կերպարներին պատկերում է մարդկային համընդհանուր ապրումներով և մտավախություններով՝ կապվածության, ինքնագնահատականի և սիրո վերաբերյալ:

ՍԵՐԻԱԼԻ ԿԱՅՔԸ  >>>  ԱՅՍՏԵՂ

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7.1 / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
9 / 10

ԿԱԴՐԵՐ ՍԵՐԻԱԼԻՑ  >>> 








Սերիալի գլխավոր դերասանները  >>>



___________________________________________________________
«Բանան» սերիալը այս կայքում 

ՍԵՐԻԱԼԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1  >>>  ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՍԵՐԻԱԼԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2  >>>  ԱՅՍՏԵՂ

No comments: