31.12.13

Ֆիլմ >>> Շքերթը, մաս 2-րդ՝ 2-ից


Համաբալկանյան ջոկատի կազմավորումը

Երբ Կիտրոնի ձյուդոյի ակումբի անդամները հրաժարվում են նրա հետ համագործակցել, Կիտրոնը սկսում է մարդիկ փնտրել Սերբիայից դուրս և որոշում է վարձել մի շարք անձանց, որոնց դեմ կռվել է Հարավսլավիայի պատերազմների ընթացքում: Նախքին թշնամիների շարքը ներառում է մի խորվաթ, մի բոսնիացի և մի Կոսովոյի ալբանացի: Այսպիսով՝ էթնիկ և ազգային հարցերը միահյուսվում են ֆիլմում հոմոֆոբիայի հարցի հետ: 

Դիմադրողների այս փոքր խմբի ձևավորումը, որից ակնկալվում է շքերթի մասնակիցներին պաշտպանել իրենցից մի քանի անգամ ավելի բազմաթիվ հակառակորդներից, կարող  է մեզ հիշեցնել նմանատիպ իրավիճակներ, օրինակ՝ «300 սպարտացիներ» ֆիլմում (2006 թ.), որում 300 հոգուց կազմված ջոկատը պայքար է մղում 300,000-ից ավել պարսկական հզոր բանակի դեմ, ինչպես նաև «Յոթը սամուրայներ» ֆիլմը (1954 թ.), որում Ճապոնական մի գյուղի բնակիչներ վարձում են յոթ ռազմիկների պաշտպանվելու հսկայական մի հրոսակախմբից:

Ֆիլմը հետաքրքիր հղում ունի «Բեն Հուր» ֆիլմին (1959 թ.),
որով Կիտրոնը չափազանց տարված է: Ըստ շատերի՝ «Բեն
Հուր» ֆիլմը նկարագրում է թաքնված պլատոնական նույն-
ասեռական սիրո մի պատմություն: Մաչո Կիտրոնը իհարկե
անտեսում է սա: Նրա համար նման մի մեկնաբանություն
հաստատ աներևակայելի է:
Հումորով արտահայտած լուրջ մտադրություններ

Համատեղելով հոմոֆոբիայի հարցը տղամարդկանց տիրապետության և մաչոյականության հարցի և նաև ազգայնական մոլեռանդության հարցի հետ՝ այս կատակերգությունը՝ բալկանյան բնորոշ ցինիզմով, հստակ ուղերձ է հղում ի նպաստ բազմազանության, հանդեպ հանդուրժողականության, մարդու արժանապատվության և իրավահավասարության: 

Հարկ է նշել, որ ֆիլմը լայնորեն ցուցադրվել է Սերբիայում և նախկին այլ հարավսլական հանրապետություններում: Սերբիայի կրթության նախարարությունը նույնիսկ կազմակերպել է անվճար ցուցադրությունների շարք դպրոցներում խթանելու համար հոմոֆոբիայի և հանդուրժողականության հարցերի քննարկումը:

Գրեթե բոլոր դերասանները իրենց դերերը խաղում են հաճելի հումորով ու մասամբ չափազանցությամբ: Ի դեպ՝ կերպարները ահավոր կարծրատիպային են, որը համընկնում է ֆիլմի կատակերգության ձևաչափին, և սա վերաբերում է թե՛ գեյ և թե՛ այլ կերպարներին: Ֆիլմը շատ հետևողական է մաչո կերպարների քննադատական ներկայացման մեջ:

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7.3 / 10 
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
8 / 10 

ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ >>> 












ֆիլմի ռեժիսորը և գլխավոր դերասանները  >>>




___________________________________________________________
«Շքերթը» այս կայքում 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1  >>>  ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2  >>>  ԱՅՍՏԵՂ

No comments: