15.6.13

Ֆիլմ >>> Մի միայնակ մարդ, մաս 1-ին՝ 2-ից


 ՖԻԼՄ
 Մի միայնակ մարդ / A Single Man
 / Одинокий мужчина
 ՌԵԺԻՍՈՐ   
 Թոմ Ֆորդ  
 ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐ
 Թոմ Ֆորդ, Դեվիդ Սկերս
 հիմնված Ք. Իշերվուդի համանուն վեպի վրա
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
 Աբել Քորզենիովսկի
ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ 
 Կոլին Ֆիրթ, Ջուլիան Մուր, Նիքոլաս Հուլթ
 ՏԱՐԵԹԻՎ
 2009
 ԵՐԿԻՐ 
 ԱՄՆ
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 99

Այս ֆիլմը նորաձևության նշանավոր դիզայներ Թոմ Ֆորդի առաջին և հաջողակ ռեժիսորական աշխատանքն է: Ֆիլմը առանձնանում է այն ամենով, որոնք Թոմ Ֆորդը սովորաբար ցուցաբերում է իր ստեղծագործական աշխատանքներում` մոլեգնական ուշադրություն մանրամասնությունների հանդեպ, կատարելություն, գեղեցկություն և վայելչագեղություն:

Ջորջի վիշտը

Պատմությունը տեղի է ունենում մեկ օրվա ընթացքում` 1962 թվականի նոյեմբեր 30-ին, և ներկայացնում է Ջորջ Ֆալկոներին (Կոլին Ֆիրթ), ով Լոս Անջելեսում բնակվող միջահասակ դասախոս է: Ջորջը խորը դեպրեսիայի մեջ է իր զուգընկերոջ` Ջիմի կորստից հետո, ով ութ ամիս առաջ զոհվել էր  ավտովթարից:

Ջորջի վիշտը սրել է, այն, որ Ջիմի ծնողները չեն ցանկացել, որ  նա ներկա լինի Ջիմի հուղարկավորությանը: Չնայած որ, նախքան վթարը 16 տարի շարունակ նրանք որպես զույգ ապրել էին միասին:

Խեղդվելու և խորտակվելու զգացումը

Ջորջը չի սիրում արթնանալ առավոտյան, քանի որ կանգնում է Ջիմի բացակայության ցավալի փաստի դիմաց, մինչդեռ քնած ժամանակ նա երազում է, որ Ջիմի հետ է: Ընդհանուր առմամբ, նա  ամենուր ու ամեն վարկյան կլանված է Ջիմի հիշողություններով: Վշտի ծանրությունը հաճախ նրա մեջ առաջացնում է խեղդվելու և խորտակվելու զգացում: Ջորջը պատրաստվում է ինքնասպան լինելով վերջ դնել իր տառապանքին:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ >>> ԱՅՍՏԵՂ
___________________________________________________________
«Մի միայնակ մարդը» այս կայքում
ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԻԼՄԻ ՍԱՈՒՆԴԹՐԵՔԸ >>> ԱՅՍՏԵՂ

No comments: