15.6.13

Ֆիլմ >>> Մի միայնակ մարդ, մաս 2-րդ՝ 2-ից


Հանդիպումնր

Այդ օրվա ընթացքում Ջորջը կազմակերպում է իր գործերը, որպեսզի ուշ երեկոյան կարողանա իրականացնել իր ծրագիրը: Սակայն, պատահաբար, հանդիպում է մի շարք ծանոթ և անծանոթ մարդկանց, որոնք հետզհետե արթնացնում են նրա՝ սիրո և կյանքի նկատմամբ ունեցած բնազդը:

Նա շփման մեջ է մտնում իր ուսանողներից մեկի` Քենիի (Նիքոլաս Հուլթ) հետ, ով անտեսելով ուսանող-դասախոս շփումների ավանդական սահմանները, լուրջ հետաքրքրություն է ցույց տալիս Ջորջի հանդեպ: Անսպասելիորեն, Ջորջը նաև հանդիպում է մի շատ գեղեցիկ իսպանացի մարմնավաճառի հետ: Բանկում կարճ զրույց է ունենում մի կապույտ հագած աղջնակի հետ:

Ջորջը խորապես զգացվում է Քենի ցուցաբերած ուշադրությամբ, մարմնավաճառ տղայի գեղեցկությամբ և հրեշտակի նման աղջկա անմեղությամբ:

Հրաժեշտի ընթրիքը

Վաղ երեկոյան Ջորջը գնում է իր վաղեմի ընկերուհու` Չարլիի (Ջուլիան Մուր) տանը ընթրելու: Ջորջը սա ծրագրել է որպես հրաժեշտի ճաշ: Մի ժամանակաշրջանում, երբ նույնասեռականությունը և նույնասեռական հարաբերությունները, նույնիսկ մի ամերիկացի դասախոսի պարագայում, դեռևս համարվում էին անպատվաբեր, Չարլին միակ անձն է, որի հետ Ջորջը կարող է կիսել իր կորստի ցավը:

Թեև նրանք սկզբում պարելով զվարճանում են, Չարլիի փորձերը Ջորջի հետ ինտիմ հարաբերություններ հիմնելու համար և նրա թերագնահատումը Ջորջի սերը և հավատարմությունը իր կորցրած զուգըներոջ հանդեպ, ի վերջո զայրացնում է այս վերջինիս:  Նա բարկացած  գնում է մի բար, որտեղ նկատում է, որ իր ուսանող Քենին հետևում է իրեն:

Անկատար թե իսկական հարաբերություններ?

Ֆիլմը պատկերում է  շատ շքեղ բայց սառը 1960 թվականների Ամերիկա, որտեղ  տեղի է ունենում  վշտի և միայնության մասին այս պատմությունը առանց զգացմունքային չափազանցությունների: Բոլոր դերասանները կատարյալ են:

Վեպը, որի վրա է հիմնված սցենարը, գրել է Քրիստոֆեր Իշերվուդը (1904-1986) և լույս է տեսել 1964-ին: Այս վեպում շատ առումներով, Իշերվուդը առաջ է իր ժամանակաշրջանից:

Ակնհայտորեն, պատմությունը հակադարձում է այն ենթադրությանը, որի համաձայն՝ գեյ հարաբերությունները զերծ են հոգեկան և զգացմունքային կողմերից և բացառապես կամ հիմնականում սահմանափակվում են սեռական շփումներով (կամ, ինչպես Չարլին միամիտորեն Ջորջին ասումէ, նույնասեռական սերը «իսկական» հարաբերություն չէ):

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7.6 / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
9 / 10

ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ >>>





- Կան բազմաթիվ տեսակի փոքրամասնություններ՝
շիկահերները օրինակ:




- Վախը օգտագործվում է որպես մանիպուլյացիայի
գործիք մեր հասարակության մեջ:


- Երբեմն սարսափելի երևույթներն ունեն իրենց
սեփական տեսակի գեղեցկությունը:



- Երբեմն մտածում եմ, որ ես խելագար եմ, քանի որ ամեն
ինչ տեսնում եմ այլ կերպ, քան բոլոր ուրիշները:

ֆիլմի ռեժիսորը և գլխավոր դերասանները >>>




 Վենետիկի 66-րդ միջազգային փառատոնում


 
___________________________________________________________
«Մի միայնակ մարդը» այս կայքում
ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԻԼՄԻ ՍԱՈՒՆԴԹՐԵՔԸ >>> ԱՅՍՏԵՂ

No comments: