14.6.13

Ֆիլմ >>> Բրոքբեք լեռը, մաս 2-րդ՝ 2-ից

Երկու կեցվածք

Ֆիլմը ոչ միայն պատկերում է գյուղական Ամերիկայում գերիշխող պահպանողական մթնոլորտը և հասարակական ճնշումները, այլ  առանձնացնում է երկու տարբեր կերպարներ, որոնք բախվում են այդ իրականությանը:

Ջեքը ավելի ինքնակամ, խիզախ և ռոմանտիկ մարդ է, ով փափագում է Էնիսի հետ միասին ապրել: Մինչդեռ Էնիսը զգուշավոր է՝ ցնցված իր մանկության հիշողությունից, զուսպ և չդրսևորվող, ով վախենում է ամբողջովին տրվել իր սիրուն և սիրեկանին:

Կարելի է ասել, որ ֆիլմը Էնիսի ողբերգության պատմությունն է, ով թողնում է իր հոգին Բրոքբեք լեռում և բավարարվում է լճացած, լուռ, դատարկ ու տխուր կյանքով:

Անտեսված տուժողները

Մյուս անձինք, ովքեր անկասկած տուժում են այս իրավիճակից, երկու հերոսների կանայք են, որոնց պայմաններին և ապրումներին ֆիլմը անդրադառնում է ինչ-որ  չափ թեթևորեն (սա զարմանալի է՝ հաշվի  առնելով այն հանգամանքը, որ նախնական պատմության հեղինակը կին է):

Ֆիլմը չի խորանում նրանց խաբեության ցավի մեջ, երբ նրանք հայտնաբերում են իրենց ամուսինների սուտը, որոնք ձգտում են նույնասեռական հարաբերությունների, բայց հավակնում են լինել հավատարիմ և կանոնավոր ամուսիններ: Ֆիլմը շատ արագ անրադառնում է Էնիսի կնոջ շփոթմանն ու վշտին, իսկ ընդհանրապես անտեսում է Ջեքի կնոջ հակազդեցությունն իր ամուսնու արկածներին:

Առնականության խորհրդանիշը

Շնորհիվ ռեժիսոր Անգ Լիի սքանչելի դիրեկտորության՝ սա, անկասկած, ամերիկյան կոմերցիոն կինոյի գեյ թեմայով առավել հաջողակ ֆիլմն է՝ թե՛ վաճառքի գումարի,  թե՛ գեղարվեստական արժեքի առումով:

Ֆիլմի թեմատիկ բովանդակությունն է՝ արգելված սեր, կորցրած հնարավորություններ, ամուսնական խաբեություն և ռոմանտիկ ազնվություն, որոնք բավականին հետաքրքիր են, բայց այդուամենայնիվ նոր նյութեր չեն:

Այն ինչ այս ֆիլմը վերածվում է ծայրահեղ նորարար մի աշխատանքի՝ այն է, որ զգացմունքային և սեռային գաղտնի հարաբերություններն ընդգրկում են երկու շատ սովորական տղամարդկանց, ովքեր ամուսնացած են և ունեն ընտանիքներ: Առավելևս, նրանք կոբոյներ են՝ մի զբաղմունք, որն ավանդաբար խորհրդանշել է առնականությունը: Այսպիսով ֆիլմը հակադրվում է գեյ կերպարի կարծրատիպին, որը գոյություն է ունեցել կոմերցիոն կինոյում և  ընդհանրապես հասարական կյանքում:

Զարմանալի չէ, որ ֆիլմի ցուցադրության ժամանակ տեղի ունեցան շատ տարաձայնություններ: Ֆիլմի  ցուցադրությունը նույնիսկ արգելվեց բազմաթիվ երկրներում, որտեղ նույնասեռականների և երկսեռականների պայմանները դեռևս նույն հարթության վրա էին գտնվում կամ նույնիսկ շատ ավելի վատ քան 1960-ական թվականների հարավային ԱՄՆ-ում:

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7.6 / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
10 / 10

ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ >>>















 

ֆիլմի ռեժիսորը և գլխավոր դերասանները >>>


___________________________________________________________
«Բրոքբեք լեռը» այս կայքում
ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՕՊԵՐԱ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ >>> ԱՅՍՏԵՂ

No comments: