28.12.15

Տոնական երգեր գեյ երգչախմբերի կատարմամբ


Գոյություն ունեն «գեյ տղամարդկանց երգչախմբեր» (gay men’s chorus) Հյուսիսային Ամերիկայի և Հյուսիսային Եվրոպայի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում: Նրանցից որոշները՝ ինչպես օրինակ՝ Սան Ֆրանցիսկոյի (ԱՄՆ) երգչախումբը մեծ են և հզոր, մինչդեռ որոշները՝ փոքր և աննշմարելի: Որոշները՝ ինչպես օրինակ՝ Դուբլինի (Իռլանդիա) երգչախումբը, մնացել են սիրողական մակարդակում և հիմնականում ծառայում են իրենց տեղական ԼԳԲՏ համայնքներին, այնինչ որոշներն՝ ինչպես Բոստոնի (ԱՄՆ) երգչախումբն ընդլայնել են իրենց լսարանը և պարբերաբար հանդես են գալիս հեղինակավոր համերգասրահներում, ազգային և միջազգային մասշտապով:

Կազմված հիմնականում նույնասեռական և երկսեռական տղամարդկանցից, այս երգչախմբերը փակ կառույցներ չեն, այլ ընդունում են տարրասեռական երգիչների մասնակցությունն և հաճախ համագործակցում են նշանավոր արվեստագետների հետ, անկախ նրանց սեռական կողմորոշումից:

Առաջին գեյ տղամարդկանց երգչախումբը հիմնադրվել է 1978 թ. Սան Ֆրանցիսկոյում, գեյ ազատագրական շարժման վերելքի ժամանակ, իսկ երևույթն արագորեն տարածվել է ԱՄՆ-ում և Կանադայում, ապա Միացյալ Թագավորությունում և Հյուսիսային Եվրոպայում: Ի դեպ, որոշ վայրերում, այդ թվում Ավստրալիայի քաղաքներում, հիմնվել են խառը, այսպես կոչված գեյերի և լեսբուհիների երգչախմբեր: Ներկայումս աշխարհում գոյություն ունեն ավելի քան 250 ԼԳԲՏ երգչախմբեր, որոնցից մեծ մասն անդամակցում են ԼԳԲՏ երգչախմբերի համաշխարհային ասոցիացիային:

Որպես մշակութային կառույցներ, գեյ երգչախմբերը նպաստել են ԼԳԲՏ համայնքներին իրենց մղած պայքարում՝ ընդդեմ խտրականության և ի նպաստ հավասար իրավունքների, թե՛ մշակութային և թե՛ դրամահավաքային հարթակներում: Հարկ է նշել, որ որոշ երգչախմբեր շատ ակտիվ և արդյունավետ գործունեություն են ծավալել ՁԻԱՀ-ի դեմ պայքարում, հատկապես 1980-ականների համաճարակի ժամանակ:

Նշելու Ամանորը իր ընթերցողների հետ, ԿԻՆՈՄԱՐԴԸ ընտրել և ներկայացնում է ստորև մի քանի տոնական երգեր, առավել կայացած և ճանաչված երգչախմբերի կատարմամբ:


«Այն ամենն ինչ ես Ս. Ծննդյան ցանկանում եմ՝ դու ես» (All I Want for Christmas Is You)
Բոստոնի գեյ տղամարդկանց երգչախումբ
ԱՄՆ, 2012



«Հալելույա» (Hallelujah)
Վաշինգտոնի գեյ տղամարդկանց երգչախումբ
ԱՄՆ, 2009



«Ձմեռ պապը ժամանում է քաղաք» (Santa Claus Is Coming To Town)
Լոնդոնի գեյ տղամարդկանց երգչախումբ
Միացյալ Թագավորություն, 2011



«Հյուսիսային բևեռի ռոք-ենդ-ռոլ» (North Pole Rock & Roll)
Սան Ֆրանցիսկոյի գեյ տղամարդկանց երգչախումբ
ԱՄՆ, 2012



«Ճերմակ Ս. Ծնունդ» (White Christmas)
Օսլոյի գեյ տղամարդկանց երգչախումբ
Նորվեգիա, 2011



«Այն ամենն ինչ ես Ս. Ծննդյան ցանկանում եմ՝ դու ես», (All I Want for Christmas Is You)
Նյու Յորքի գեյ տղամարդկանց երգչախումբ
ԱՄՆ, 2015



«Լուռ գիշեր» (Silent Night)
Բոստոնի գեյ տղամարդկանց երգչախումբ
ԱՄՆ, 2013



No comments: