16.5.15

Թյուք՝ անկաշկանդ նկարչություն բաց երկնքի տակ, օնլայն ցուցահանդես 3 մասով, մաս 3-րդ


Թյուքը իր մոդելներից մեկի հետ, 1921
Դեպի պարզություն

Առաջին համաշխարհայինից հետո Թյուքը հակվել է ավելի պարզ կոմպոզիցիաների՝ պատկերելով մեկ կամ երկու լողորդներ՝ արևի պայծառ լույսի ներքո: Նա, մասնավորապես, նախընտրել է այն կոմպոզիցիաները, որում մի տղա նստած է լողափում, երբ մյուսը կանգնած է նրա կողքին՝ թերևս ձեռքում բռնած մի սրբիչ կամ զգեստ:

«Ինքնադիմանկար», 1920 թ.
1923 թ. Թյուքը այցելել է Ջամայկա և Կենտրոնական Ամերիկա և ստեղծել մի շարք նրբագեղ ջրաներկեր: Նա հիվանդացել է և ստիպված վաղաժամ  վերադարձել է Անգլիա:

Թյուքը սրտի կաթված է ստացել 1928 թ. և մահացել 1929 թ. 71 տարեկան հասակում: Ըստ կտակի նա ծավալուն  գումարներ է թողել Ֆալմաութի այն տղամարդկանց, ովքեր անցյալում եղել էին իր մոդելները: Դա, իհարկե, վերաբերել է նրանց, ում հաջողվել է վերապրել առաջին համաշխարհայինին:



Թյուքը եղել է բեղմնավոր նկարիչ: Նրա ավելի քան 1300 աշխատանքները գրանցվել են մինչ օրս, բայց կան աշխատանքներ, որոենք դեռ չեն հայտնաբերվել: Նրա նկարները ցուցադրվում են տարբեր հանրային հավաքածուներում՝ թե՛ Միացյալ Թագավորության տարածքում և թե՛ Ազգերի Համագործակցության այլ երկրներում:

Այն ինչ վերաբերում է մասնավոր հավաքածուներին, պետք է նշել երգիչ Էլթոն Ջոնի տպավորիչ հավաքածուն, որը նա հետևականորեն հավաքվել է վերջին տարիներին:

Աշխատանքների նմուշներ  >>>  1910 - 1927  թ.

«Մի կանգնած մերկ երիտասարդ», 1914 թ.
«Կեսօրյա ջերմություն», 1911 թ.
«Նարնջագույն շապիկ», 1915 թ.
«Մարգագետնում», 1906 թ.
«Մի զինվորական վարժարանի ուսանող Նյուփորթ 
լողափում»,  1922 թ., մոդել՝ Թոմաս Էդուարդ 
Լաուրենս (ապագա Լաուրենս Արաբացին)
«Սամուելը ծառի տակ», անհայտ տարեթիվ
«Կապույտ շուշանները», անհայտ տարեթիվ
«Արձակուրդ», 1923 թ.
«Ամառային երազներ», 1918 թ.
«Փարոսը», 1919 թ.
«Քննադատները», 1927
«Մի տղա լողափում», անհայտ տարեթիվ
«Լողանալուց հետո», 1921: Առաջին համաշխարհայինից
հետո Թյուքի հերթական կոմպոզիցիան պատկերել է մի
տղայի՝ նստած լողափի եզրին, երբ մյուս երիտասարդը
կանգնած է առաջինի կողքին:
«Արևի սիրահարները», 1922 թ.
__________________________________________________
«Թյուք՝ անկաշկանդ նկարչություն բաց երկնքի տակ» 
օնլայն ցուցահանդես 3 մասով

մաս 1-ին  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 2-րդ  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 3-րդ  >>>  ԱՅՍՏԵՂ

No comments: