10.4.15

Պատմվածք >>> Մեկ օրվա պատմություն >>> մաս 1-ին

Ինքնակենսագրական պատմվածք 4 մասով
Հեղինակ` Companier
(Հերոսների անունները փոխված են հեղինակի կողմից)
 

մաս 1-ին  >>>

Ամռան սկիզբն էր ու մի քանի գործընկերներով որոշեցինք գնալ քաղաքից դուրս: Գրեթե բոլորն էլ իրենց կանանց կամ ընկերուհիների հետ էին պատրաստվում գալ: Միայն ես էի, որ ամուսնացած չէի ու ոչ էլ ընկերուհի ունեի: Այնպես որ հենց սկզբից մտածում էի հնարավորինս առանձին լինել ու մենակ վայլել հրաշալի արևոտ օրը, որ պետք է անցկացնեինք աշխատանքային եռուզեռից հեռու` Հայաստանի գողտրիկ անկյուններից մեկում:
 
Պարզվեց, որ մեքենաներով գալն այդքան էլ լավ չի լինի ու քանի որ նման դեպքերում ճանապարհին բոլորով միասին լինելը ևս շատ կարևոր է, որոշեցինք մեքենա վարձել: Գործընկերներիցս մեկի ծանոթն ուներ համապատասխան մեքենա, որում բոլորս` տասներկու հոգի, կարող էինք տեղավորվել: Օրը որոշված էր ու առավոտյան ճանապարհ ընկանք նախապես որոշված վայրից:

Բաձրահասակ,
թիկնեղ ու
կապույտ աչքերով երիտասարդ
վարորդը
ողջ ճանապարհին իմ ուշադրութան
կենտրոնում էր
 

Պարզվեց մեքենայի վարորդը այս դեպքում ոչ թե պարզապես վարորդ է, այլ մեզ հետ պետք է մնա: Ինձ բավական դուր եկավ այդ տարբերակը, քանի որ Արտակը (այդպես էր նրա անունը) բավական հմայիչ ու շփվող երիտասարդ էր:
 
Սովորաբար ճանապարհին ես ամենաաշխույժ ուղևորն եմ լինում, բայց այս անգամ այդպես չստացվեց, քանի որ նստեցի վարորդի կողքին, նախ որ մենակ էի, հետո էլ ճանապարհը ես ավելի լավ գիտեի. վերջապես իմ առաջարկած վայրն էինք գնում:

Գրեթե ողջ ճանապարհին մեքենայի սրահից ուրախ ձայներն ու բացականչությունները չէին պակասում, ես էլ կուզեի նրանց հետ լինել, բայց Արտակի կողքին լինելն այս դեպքում ավելի հաճելի էր: Բաձրահասակ, թիկնեղ ու կապույտ աչքերով երիտասարդ վարորդը ողջ ճանապարհին իմ ուշադրութան կենտրոնում էր: Զգում էի, թե ինչ էր կատարվում սպորտային կարճ տաբաթիս ներսում, բայց պետք է զսպեի ինձ` ընկերներիցս ոչ ոք չգիտեր, որ ինձ դուր են գալիս նաև տղամարդիկ, հատկապես նման կապուտաչյա ու գեղեցկադեմ վարորդները…

Ես ու Արտակը զրուցում էինք տարբեր թեմաներից, սկսած ճանապարհների վատ վիճակից, վերջացրած թանկացումներով: Ամենազարմանալին այն էր, որ բոլոր հարցերում էլ Արտակը կարելի է ասել փայլում էր գիտելիքներով: Նա ոչ միայն հմայիչ էր, այլև բավական խելացի:

Մյուս ուղևոր-գործընկերներս որոշեցին, որ մեքենայում երաժշտություն պետք է լինի: Արտակը խնդրեց, որ իմ դիմացի  դարակից գտնեմ կրիչը, բայց ես չգտա: Արտակը թեքվեց ու կռացավ դեպի ինձ, որպեսզի գտնի կրիչը, բայց գտնելն այդքան էլ հեշտ գործ չէր, հաշվի առնելով տարբեր առարկաներով լցված դարակը: Արտակը կանգնեցրեց մեքենան ու էլ ավելի ձգվեց ինձ:

Ես լրիվ տարվեցի նրանով ու իմ երևակայության մեջ նրան իմ գրկում պատ- կերացնելով


Զգացի օծանելիքի նուրբ հոտը: Վերջ: Ես լրիվ տարվեցի նրանով ու աչքերս փակեցի` իմ երևակայության մեջ նրան իմ գրկում պատերացնելով, բայց հենց այդ պահին Արտակը ձեռքով հենվեց ոտքիս: Ես անսպասելիությունից գրեթե վեր թռա տեղիցս ու գոտկատեղից ներքև ընկած հատվածի ուռուցիկությունը հպվեց նրա  դեմքին:
-Ի՞նչ էղավ, - զարմացավ Արտակը` վերջապես գտնելով կրիչը:
-Բան չէ, - ծիծաղեցի ես, - ղդիկ ունեմ:
 
Արտակի դեմքին փայլեց ժպիտը:
-Հաա՜, - քմծիծաղ տվեց Արտակը` հայացք գցելով  գոտկատեղիցս ներքև, - այ թե ղդիկ եմ ասել հա:

Հասկացա, թե ինչ նկատի ուներ ու զգացի, որ ամոթից դեմքս սկսեց այրվել: Լավ է, որ մեքենայի մյուս ուղևորները չնկատեցին այն ամենը, ինչ կատարվեց իմ ու Արտակի միջև: Արտակն այդքան էլ դեմ չէր ասես, ու իրեն ևս հետաքրքրեց իմ այդքան ոչ նախանձելի վիճակը:
 
Շարունակեցինք ընթացքը: Արտակը ավելի քիչ էր խոսում, բայց ժամանակ առ ժամանակ խեթ ժպիտով հայացք էր գցում իմ ուղղությամբ: Ես փակեցի աչքերս ու փորձեցի ննջել, բայց ավելի շուտ արևային ակնոցների միջից նայում էի Արտակին ու նկատում, որ առավել հաճախ է նայում իմ կողմ:
 
Վերջապես տեղ հասանք: Կեսօրին դեռ բավական ժամանակ կար, այնպես որ նախաճաշեցինք, իսկ տղերքից մի քանիսը սկսեցին խորովածի պատրաստություն տեսնել: Ես միանգամից ասեցի, որ էդ հարցում բացի կրակ վառելուց ուրիշ բանով չեմ կարող օգնել, և քանի որ շատ էինք լսել գործընկերներիցս մեկի` Հայկի, պատրաստած խորովածի համբավը, նրան էլ վստահեցինք բարդ գործը:
 
Արևը սկսկեց վառել. նշանակում էր արդեն կարող ենք մտնել գետը: Արտակը առաջիններից: Ես միայն ոտքերս թրջեցի, ջուրը սառն էր, տեղն էլ այդքան հարմար տեղ չէր: Մի փոքր այն կողմում ավելի հարմար տեղ կար: Վերցնելով ուսապարկս`որոշեցի հեռվանալ խմբից, մյուս կողմից էլ Արտակի մերկ մարմինը տեսնելուց հետո գրգռվածությունս թաքցնելու լավագույն տարբերակը հեռու գտնվելն էր:

Արտակի մերկ մարմինը տեսնելուց հետո գրգռվածությունս թաքցնելու լավագույն տարբերակը հեռու գտնվելն էր
 
 
 

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ >>> ԱՅՍՏԵՂ
 


No comments: