2.4.15

Պատմվածք >>> Առաջին անգամ >>> մաս 3-րդ

Ինքնակենսագրական պատմվածք 3 մասով
Հեղինակ` Companier

 
մաս 3-րդ և վերջ

Ես չգիտեի ինչ անել, բայց երբ երկրորդ համբույրը ուշացնել չտվեց, պատասխանեցի: Երկար ժամանակ սա էի երազում, ու հիմա հենց ինքն է ինձ համբուրում:
-Սա՛մ, ինչ եղավ քեզ, ինչ ես անում, - վերջապես խոսեցի ես:

Սամվելի հարբածությունն ասես չքացել էր:
-Համբուրում եմ, - հանգիստ ու ցածրաձայն խոսեց Սամվելը: - Չասես, որ չես ուզում, ես վաղուց էի հասկացել:
-Ի՞նչ էիր հասկացել, - մեղավոր հացրեցի:
-Որ անտարբեր չես, իսկ երբ էն օրը հադիպեցինք ու իմացար ընկերուհուս մասին, անգամ հաջող չասեցիր, էնքան խառնվեցիր: Իմացի՛, դու ինձ համար թանկ մարդ, բայց ես էս կյանքով չեմ կարա ապրեմ մենակ, չնայած շատ կուզեի, բայց կան այլ պարտավորություններ ընտանիքիս ու մնացած բոլորի հանդեպ: Վստահ եմ` դու էլ ունես ու կհասկանաս ինձ, բայց իմացի, որ դու ինձ համար թանկ ես:

Այդ պահին
մեջս
երկու մարդ
կռիվ էին անում:
Գրկել
ու պատասխան համբույր տալ,
թե՞ մերժել,
դեմ գնալ
ու հերքել ...
 




Սամվելը ձեռքը տարավ գոտկատեղիցս ներքև` շոշափելով իմ արդեն ձգված առնանդամը:
-Իմ համար հարաբերությունն առաջնային չի, ես լավ ընկեր եմ ուզում առաջին հերթին, - շարունակեց նա:
 
Ես չգիտեի ինչ ասել: Կյանքումս առաջին անգամն էր, որ համբուրվում էի տղայի հետ:
-Սամ, երևի խմելուցա, վաղն ամեն ինչ ուրիշ կլինի:
-Ես հասկանում եմ ինչ եմ ասում: Անգամ եթե սխալվել եմ քո հարցում, խնդրում եմ թող սա մնա մենակ մեր մեջ:
 
Սամվելը մոտեցավ լվացարանին: Այդ պահին մեջս երկու մարդ կռիվ էին անում: Գրկել ու պատասխան համբույր տալ, թե՞ մերժել, դեմ գնալ ու հերքել…
 
Սամվելը չորացրեց ձեռքերն ու մի հայացք ձգեց իմ կողմ, ապա շարժվեց դեպի դուռը:
Հիմա կամ երբեք:
-Սա՛մ,- կանչեցի ես ու փորձեցի հասնել նրան:
 
-Դու
իմն էիր վաղուց,
դու էլ չգիտեիր,
- շշնջացի ես:

 
 
 


Մինչ կհասնեի նրան, Սամվելը շրջվեց: Ես վերջնական որոշել էի: Ամուր գրկեցի ու մեր շուրթերը հպվեցին:
-Դու իմն էիր վաղուց, դու էլ չգիտեիր,- շշնջացի ես:
 
Նրա դեմքին խաղաց ժպիտը ու պատասխան համբույրը կլիներ, եթե դռան բռնակի ձայնը չստիպեր, որ Սամվելի գրկից ինձ մի կողմ նետեի:
 
Սամվելն էլ արագ ուղղվեց դեպի արդեն բացված դուռը, ապա դուրս եկավ, իսկ ես նորից մոտեցա լվացարանին, իբրև թե լվացվում եմ: Բայց ի՜նչ լվացվել, դեմքս պայծառությունից շողում էր:
 
հեռախոսիս եկած կարճ հաղորդագրությունն ամեն ինչ ասում էր` «Դու չգիտես,
թե որքան
լավ ու թանկ
մարդ ես
ինձ համար»
 
 
Ներս մտնողները երկուսն էին ու լավ գինովցած, անգամ չնկատեցին իմ հրճվալից դեմքը: Րոպեներ անց ես միացա զվարճանքին: Աշխարհն ասես լրիվ փոխվել էր, նոր գույներ ստացել: Ես գլուխս կորցրել էի:
 
Այդ օրը մենք չհասցրեցինք անգամ բառ փոխանակել, բայց օրվա վերջում հեռախոսիս եկած կարճ հաղորդագրությունն ամեն ինչ ասում էր` «Դու չգիտես, թե որքան լավ ու թանկ մարդ ես ինձ համար»:
 
(Հերոսի անունը փոխված է:)

ՆԱԽՈՐԴ ՄԱՍԸ >>> ԱՅՍՏԵՂ

No comments: