10.4.15

Պատմվածք >>> Մեկ օրվա պատմություն >>> մաս 2-րդ

Ինքնակենսագրական պատմվածք 4 մասով
Հեղինակ` Companier
(Հերոսների անունները փոխված են հեղինակի կողմից)

 

մաս 2-րդ  >>>

Հազիվ էի հեռացել, երբ լսեցի Արտակի ձայնը: Ինձ էր կանչում: Սպասեցի մինչև հավասարվեց ինձ:
-Չե՞ս ուզում լողալ:
-Մի քիչ վերև հարմար տեղ կա, գնում եմ տեսնեմ:
-Ես էլ եմ հիշում որ, բասեյինի նման տեղ կա, արի գնանք նայենք:
 
Ճանապարհին Արտակը լուռ էր: Ես էլ չգիտեի ինչ ասել: Վերջապես հասանք: Մարդ չկար: Տեղն իսկապես հարմար էր լողալու համար: Արտակը հանվեց ու մտավ ջուրը:
 
-Քանի՞ րոպե կարաս շունչդ պահես ջրի տակ, - անակնկալ հարցրեց Արտակը:
-Չեմ փորձել:
-Արի՛, կտեսնենք:
 
Լավ է, որ խոսեց,
թե չէ ես էլ չէի
դիմանա ու
մի անզգույշ համբույր կտայի նրան:
Արտակն իբր
պատահմամբ ձեռքը սահեցրեց
լողազգեստիս վրայով, հպվելով փորիս
ու փորից
ներքև:


Հազիվ էի մի փոքր առաջ գնացել ու հանկարծ ոտքս սահեց: Չեմ էլ պատկերացնում ինչպես Արտակը հասավ ինձ ու կարողացավ մեջքիցս ամուր բռնել: Ավելի ճիշտ կլինի ասել գրկել: Մի պահ, երբ գլուխս հետ տարա, տեսա Արտակի հիասքանչ դեմքը:
-Զգուշ եղի, քարերը սղլիկ են, - խոսեց Արտակը:
 
Լավ է, որ խոսեց, թե չէ ես էլ չէի դիմանա ու մի անզգույշ համբույր կտայի նրան: Արտակն օգնեց ինձ նորից կանգնել ու զգացի` ինչպես, իբր պատահմամբ ձեռքը սահեցրեց լողազգեստիս վրայով, հպվելով փորիս ու փորից ներքև: Լավ է որ գրգռվածություն չկար, սառը ջուրն ամեն ինչ հանդարտեցրել էր:
 
«Սա երկրորդ նշանն էր: Երրորդ քայլը ես պետք է անեմ», - որոշեցի ես
 
Ջուրը սառն էր, ու հասնում էր գրեթե կրծքավանդակիս: Սկսեցի արագ շնչել ու դողացնել:
-Օդում չես կարում շնչես, բա որ չշնչես ու ջրի տակ մնաս ի՞նչ կլինի, - կատակով հարցրեց Արտակն ու ափերով ջուր  շփեց երեսիս:

Ես էլ նրան նույն կերպ պատասխանեցի` հնարավորինս մոտենալով: Արտակն ավելի արագ տեպով էր ջուրը շփում ու միակ լավագույն տարբերակը նրան կանգնեցնելն էր: Ես մի փոքր էլ մոտեցա ու անակնկալ հարձակվեցի` ամուր բռնելով ձեռքերը: Ոչ թե ուզում էի նրա ձեռքերը բռնել, այլ ամբողջ մարմնով հպվել նրան:

Նրա լողազգեստի մեջ
հրաբուխ էր կանգնած:
Ես չէի սխալվել:
Եթե անգամ
այս սառը
ջրի մեջ նրա
առնանդամը նման կարգավիճակում էր
գտնվում,
ապա ամեն ինչ
ավելի
լուրջ էր:


Թեպետ Արտակը լավ ֆիզիկական պատրաստվածություն ուներ, բայց կարողացա ձեռքերը ետ տանել: Սկզբում կրծաքավանդակս հպվեց նրան, հետո` ոտքերս, իսկ վերջնական նպատակիս հասնելու համար մի ոտքս մի փոքր առաջ տարա դեպի նրա բացված ոտքերի արանքը: Նրա լողազգեստի մեջ հրաբուխ էր կանգնած: Ես չէի սխալվել: Արտակին ևս հաճելի էր: Եթե անգամ այս սառը ջրի մեջ նրա առնանդամը նման կարգավիճակում էր գտնվում, ապա ամեն ինչ ավելի լուրջ էր:

Մեկ վայրկյան էլ ու ես նրան կհամբուրեի, բայց Արտակը գլխով հարվածեց ուսիս ու արագ կարողացավ ազատվել իմ գրկից:
-Արի տեսնենք, ով ավելի շատ կարա ջրի տակ մնա, - մարտահրավեր նետեց Արտակը, -մինչև երեքը մտնում ենք ջրի տակ:

Վախն ու սարսափը
իսպառ չքացան,
երբ նրա ձեռքը
հայտնվեց լողազգեստիս
ներսում` շոյելով
ամորձիներս:
Ես էլ փորձեցի
նրանը շոշափել,
բայց չկարողացա,
միայն հասցրեցի
լողազգեստն
իջեցնել:


Ես համաձայնվեցի ու միասին ընկղմվեցինք: Մի քանի վայրկյան էր անցել, ինչ ամբողջությամբ ջրի տակ էի ու հանկարծ զգացի, որ գլուխս ամուր բռնեցին: Սարսափից բացեցի աչքերս ու տեսա Արտակի դեմքը: Մեկ վայրկյան հետո նրա շուրթերն ամուր հպվեցին իմինին: Վախն ու սարսափը իսպառ չքացան, երբ նրա ձեռքը հայտնվեց լողազգեստիս ներսում` շոյելով ամորձիներս: Ես էլ փորձեցի նրանը շոշափել, բայց չկարողացա, միայն հասցրեցի լողազգեստն իջեցնել:

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ >>> ԱՅՍՏԵՂ
ՆԱԽՈՐԴ ՄԱՍԸ >>> ԱՅՍՏԵՂ
 

No comments: