13.8.14

ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ >>> Ցանկության շուկան



 ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄ
 ՓԻՔՍ / PIX
 ՌԵԺԻՍՈՐ
 Անտոնիո Դա Սիլվա
 ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
 Ք-Էս և Անտոնիո Դա Սիլվա
 ՏԱՐԵԹԻՎ
 2014 
 ԵՐԿԻՐ
 Միացյալ Թագավորություն
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
  3:20

Մեր ժամանակներում ինտերնետի և սոցիալական ցանցերի ազդեցությունը շարունակում է աճել մեր անձնական կյանքի վրա: Հատկապես նույնասեռականները մասսայականորեն ընդունել և կիրառում են օնլայն ժամադրության և վիրտուալ սեքսի հնարավորությունները:
Ոմանց համար իրենց պրոֆիլները և մերկացած մարմնի տարբեր մասերի նկարները բավարարում են իրենց նարցիսական և ցուցադրական ցանկությունները, իսկ մյուսների համար դրանք գերազանց հնարավորություններ են ի նպաստ իրենց վուայերիստական (սեռական բավարարում նայելու միջոցով) որոնումների: 
 




Մտորումների և քննարկման հարց է, թե արդյոք նոր օնլայն վարքագծերը կնպաստեն նույնասեռականների կապերի բարելավմանը և ամրապնդմանը կամ ընդհակառակը նրանց ավելի կհեռացնեն բնականոն շփումներից և ապրելակերպից: Արդյո՞ք այս ֆուրշետային ժամադրություները վերջ ի վերջո կլրացնեն և կհարստացնեն զգացմունքային լուրջ շփումները կամ կվտանգեն և կսահմանափակեն դրանք:

ՓԻՔՍ կարճամետրաժ անիմացիան բաղկացած է 2500 գեյ տղամարդու (ներառյալ ռեժիսորի) անդեմք սելֆիներից: Յուրաքանչյուր պատկերի համար, սահմանված է մեկ վարկյանից քիչ ժամանակ, հազիվ այնքան որ նկարը կտրատվի և կպցվի մի այլ պատկերի: Հազարավոր նկարներ ուսումնասիրելուց և ընտրելուց հետո կոլաժը պահանջել է շատ մանրակրկիտ և համբերատար աշխատանք:




Հազարավոր անդեմք մարմիններ, տիպիկ դիրքերում, մեծ մասը հայելու առջև նկարահանված, համադրվել և ձուլվել են ստեղծելու մի խճանկար՝ «մեկ մարմին»: Կարծես թե այս մեկ համադրական մարմինը ներկայացնում է բոլորին՝ բոլոր ժամանակակից գեյերին, քանի որ բոլորը կարծես մեկընդմիշտ կորցել են իրենց անհատականությունը և առանձնահատկությունը:

Ըստ ռեժիսորի՝ ՓԻՔՍ-ը ներկայացնում է այն ինչ ներկայումս տեղի է ունենում «ցանկության շուկայում»: 

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
- / 10 
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
8 / 10 

ՖԻԼՄԸ  >>>



No comments: