17.7.14

Ֆիլմ >>> Կեսգիշերը բարու և չարի այգում, մաս 2-րդ՝ 2-ից


Հարավային հավասարակշռություն

Սա խորը, գյուղական ամերիկյան հարավն է, որտեղ գերակա են պահպանողական արժեքներն և դեռևս ամուր են հասարակական և ռասայական խիստ շերտավորումները: Ըստ երևույթին, տեղական բարձրակարգ խավը ցնցվում է, ոչ շատ այն բանով, որ Ջիմ Ուիլյամսը հավանաբար մարդ է սպանել (համենայն դեպս, Սավանայում թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք սովորաբար կրում և օգտագործում են ատրճանակ) այլ նրանից, որ բացահայտվում է նրա նույնասեռականությունը և ունեցած կապերը մի շարք անձանց հետ, որոնց նրանք համարում են որպես մարգինալ և համայնքից վտարված: 

Ի դեպ, Սավանայում կան բազմաթիվ հակասություններ, կենակցում են այն բոլորը, որոնք բարի են չար տարրերի հետ՝ ստեղծելով որոշակի հավասարակշռություն: Քաղաքի գերեզմանատանը տեղադրված աղջկա արձանը, ով յուրաքանչյուր ձեռքի մեջ պահում է մեկական ափսե և, որը պատկերված է Ֆիլմի պաստառում, խորհդանշում է այս հավասարակշռությունը:

Հարուստ մարդու դատավարությունը

Ֆիլմի երկրորդ կեսը ընդգրկում է Ջիմ Ուիլյամսի դատավարությունը: Նրա փաստաբանը իր պաշտպանական ռազմավարությունը հիմնավորում է ոստիկանության քննչական ընթացակարգում թույլ տված թերություններով: Նա նաև բարձրացնում է ժյուրիի անդամների միջև հնարավոր հոմոֆոբիայի առկայության հարցը: Ի դեպ, ժյուրիի անդամները հիմնականում Սավանայի շարքային քաղաքացիներ են: Փաստաբանը նրանց հրավիրում է տարբերել իր պաշտպանյալի սեռական ինքնության հարցը, որը անօրինական չէ, այն հանցագործությունից, որի համար նա մեղադրվում է: 

Ճիշտ է, որ Ջիմ Ուիլյամսը «վերջերս հարստացած» մարդ է, բայց ինչպես նա խոստովանում է, այդ երկրորդ բաղադրիչը՝ հարստացած լինելն է, որը որոշիչ դեր է խաղում, առնվազն, ժյուրիի անդամներին ազդելու և տպավորելու գործում: 

Ընդհանուր առմամբ, ֆիլմի դատավարության տեսարաններից բացակայում են այն թեժությունը և հետաքրքրությունը, որը ամերիկյան ֆիլմերը սովորաբար ունեն, երբ պարունակում են դատական տեսարաններ:

Դանդաղ, բայց անսովոր

Սա, միանշանակ, ռեժիսոր Կլինթ Իսթվուդի առավել անսովոր ֆիլմն է թե՛ իր պատմության և թե՛ գլխավոր տիպարների առումով, այդ թվում` մի երկսեռական մարմնավաճառ, մի նույնասեռական հարուստ և նշանավոր դեմք, և մի գիշերային ակումբի տրանսվեստիտ պարուհի: 

Ֆիլմը փոքր-ինչ երկար ու դանդաղ է, բայց սա սաստկացնում է ֆիլմի խորհրդավոր մթնոլորտը, որը, պատկերված արտառոց կերպարների հետ միասին, ավելի հետաքրքիր և կարևոր են ֆիլմում քան սպանության պատմությունը և դրա հետ կապված ինտրիգները: Քևին Սփեյսին և Լեյդի Շաբլիսը գերազանց են իրենց դերերում:

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
6.6 / 10 
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
8 / 10 

ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ  >>> 













 ֆիլմի ռեժիսոր՝ Կլինթ Իսթվուդը և գլխավոր դերասանները






Իրական Ջիմ ՈՒիլյամսն և Քևին Սփեյսին




Իրական Դենի Հենսֆորդը


___________________________________________________________
«Կեսգիշերը  բարու և չարի այգում» ֆիլմը այս կայքում 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԻԼՄԻ ՍԱՈՒՆԴԹՐԵՔԸ >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 1 >>> ԱՅՍՏԵՂ

No comments: