25.8.14

ՖԻԼՄ >>> ՊՂՊՋԱԿԸ, մաս 1-ին՝ 2-ից


 ՖԻԼՄ
 Պղպջակը / The Bubble / Пузырь
 ՌԵԺԻՍՈՐ
 Եյթան Ֆոքս   
 ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐ
 Եյթան Ֆոքս, Գալ ՈՒչովսկի
 ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
 Իվրի Լիդեր
 ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ  
 Օհադ Քնոլեր, Յուսեֆ Սուեյդ
 ՏԱՐԵԹԻՎ
 2006
 ԵՐԿԻՐ
 Իսրայել
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 117

«Մարդիկ գուցե տեսնեն, թե մենք միասին որքան գեղեցիկ ենք և հասկանան, թե այս պատերազմները ինչքան հիմարություն են: Ոչ ... նրանք հավանաբար երբեք նման բան չեն մտածի»:


Երեք Իսրայելցի երիտասարդներ

Երեք Իսրայելցի երիտասարդներ` մեկ կին եւ երկու գեյ տղամարդ, բնակվում են միասին Թել Ավիվ քաղաքում: Լուլուն մի գրավիչ աղջիկ է, ով աշխատում է որպես վաճառորդուհի օճառի խանութում: Նոամը (Օհադ Քնոլեր) աշխատում է երաժշտական մի խանութում և բանակի պահեստազորային է և հանգստյան օրերին ծառայում է որպես անցակետի պահակ: Երրորդը` Յալին, ռեստորանի կառավարիչ է:

Երեքն էլ հիմնականում ընկած են իրենց հաճույքների հետևից և կենտրոնացած են իրենց սիրային կյանքի վրա՝ հուսալով գտնել իրենց «կյանքի տղամարդուն»: Ինչ վերաբերում է նրանց քաղաքական կողմնորոշմանը, նրանք ձախակողմյաններ են և կողմնակից պաղեստինցիների հետ խաղաղության գաղափարին: Նրանց քաղաքական գործունեությունը, սակայն, մակերեսային է: Օրինակ` Պաղեստինի բռնագրավման հարցում իրենց անհամաձայնությունը արտահայտելու համար, նրանք կազմակերպում են ռեյվ տոնախմբություն ծովափում!

Թել Ավիվը որպես պղպջակ

Թել Ավիվը և, մասնավորապես, դրա ժամանակակից թաղամասերից մեկը` Շեյքինը, փոքր-ինչ առանձնացած է երկրի մնացած մասերից: Այս հանդուրժողականության «պղպջակը» իր մեջ է համախմբում արվեստագետների, ազատամիտների, նույնասեռականներ և երիտասարդների, որոնք իրենց մեկուսացրել են շրջակա հակամարտություններից:

Սակայն ֆիլմի երեք հերոսների խաղաղության և զվարթության «պղպջակը» պայթում է այն պահին, երբ մի գեղեցիկ պաղեստինցի` Աշրաֆը (Յուսեֆ Սուեյդ) մուտք է գործում նրանց բնակարան և հետո նաև նրանց կյանք:

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>> 



Աշրաֆը

Նոամը և Աշրաֆը առաջին անգամ հանդիպում են մի տխուր ու լարված միջադեպի ընթացքում, որը տեղի է ունենում Նաբլուսի անցակետերեից մեկում՝, Իսրայելի կողմից օկուպացված տարածքներում: Աշրաֆի Թել Ավիվ գալուց հետո Նոամը, Լուլուն և Յալին անում են ամեն ինչ, որպեսզի օգնեն Աշրաֆին արագորեն տեղավորվի քաղաքում և փորձում են նրան ներգրավել իրենց «պղպջակի » մեջ:

Աշրաֆը ըստ երևույթի սիրում և վայելում է նույնասեռական անձի ազատ և անկաշկանդ ապրելակերպը Թել Ավիվում: Նրա ներկայությունը, սակայն, մյուսներին պարտադրաբար դնում է երկրում տիրող պառակտման իրողության առջև, ու արդեն անմիջականորեն և ոչ թե հեռուստատեսային հաղորդումների միջոցով:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ
  
Ռուսերեն ենթագրերով օնլայն տարբերակ  >>> 


___________________________________________________________
«Պղպջակը» այս կայքում

 ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԻԼՄԻ ՍԱՈՒՆԴԹՐԵՔԸ >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 2 >>> ԱՅՍՏԵՂ

No comments: