25.8.14

ՖԻԼՄ >>> ՊՂՊՋԱԿԸ, մաս 2-րդ՝ 2-ից


Ժամանակակից «Ռոմեոն և Ժուլը»

Նոամը և Աշրաֆը կլանված սիրահարվում են միմյանց: Նրանց հարաբերությունը , սակայն, բացահայտում է բազմաթիվ մարտահրավերներ և երկընտրանքներ, որոնց ավաղ չեն կարողանում համարժեքորեն վերաբերվել և հաղթահարել:

Այն, որ սա մի գեյ սեր է, արդեն իսկ բարդ է և խնդրահարույց, քանի որ Աշրաֆի ընտանիքը հիմնովին հակառակ է նրա նույնասեռականությանը և ցանկանում է նրան պարտադրել ամուսնանալ: Սեռական կողմնորոշման հարցից բացի, Նոամի և Աշրաֆի կապը կրում է տարբեր ազգային, կրոնական և քաղաքական հակամարտության շերտեր: Այս բոլորի կրելը չափազանց ծանր է իդեալիստ, ժամանակակից «Ռոմեո և Ջուլիետայի» համար: (հատկանշական է, որ ռեժիսորը մտադիր է եղել ֆիլմը կոչել «Ռոմեո և Ժուլ», բայց հետո փոխել է իր միտքը) :

Իրատեսություն ?

Սա  յուրահատուկ ֆիլմ է, որը համատեղում է ռոմանտիկ կատակերգությունը և քաղաքական ողբերգությունը: Թեթև և զվարճալի տեսարաններ, որոնք հիշեցնում են ամերիկյան ոճի  սիտկոմները (կատակերգական հեռուստասերիալներ), միահյուսված են ծանր և բարդ տեսարանների հետ, որոնք ներկայացնում են քաղաքական դրաման:

Իրենց առաջին գիշերը միասին անցկացնելուց հետո, Նոամը Աշրաֆին բացատրում է «պայթյուն» բառի օգտագործումը եբրայերենում, երբ խոսքը վերաբերում է սեքսի և սիրո համատեքստին՝ ի տարբերության իրական ռումբի: Ցավոք, այս տարբերակումը, ի վերջո, անհետանում է:

Նոամի մոր նախաձեռնությունների նման, ի նպաստ հանդուրժողականության և երկխոսության, (որոնք Նոամը հիշում է ֆլեշբեքներում), Նոամի և Աշրաֆի սերը ի վիճակի չէ ծանրակշռել և հաղթել թշնամանքը: Հակամարտության երկու կողմերի մոտ առկա անհանդուրժողականությունը, խտրականությունը և մոլեռանդությունը, շատ ավելի ուժեղ և խորն են, քան Նոամի և Աշրաֆի սերը: Սա, պարզապես, իդեալիստական ֆիլմ չէ:

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7.4 / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7 / 10

>>> ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ













ֆիլմի ռեժիսորը և գլխավոր դերասանները   >>> 



 
___________________________________________________________
«Պղպջակը» այս կայքում

 ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԻԼՄԻ ՍԱՈՒՆԴԹՐԵՔԸ >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 2 >>> ԱՅՍՏԵՂ

No comments: