30.9.13

ՎԻԴԵՈ ՖԻԼՄ >>> Առաջին համբույր


 ՎԻԴԵՈ ՖԻԼՄ
 Առաջին համբույր / First Kiss
 ՌԵԺԻՍՈՐ
 Այդան Բիթոն
 ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ
 Այդան Բիթոն, Ալֆրեդո Կալե Ֆերան
ՏԱՐԵԹԻՎ
 2007
 ԵՐԿԻՐ
 ԱՄՆ
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 84

Սա տեսագրված ամենաերկարատև չընդհատված համբույրն է, երկու տղամարդկանց միջև: Այն եղել է փորձնական մի նախագիծ, որին մասնակցել են երկու ամերիկացի արվեստագետներ՝ Այդան Բիթոնը, ով նաև հանդիսանում է որպես աշխատանքի ռեժիսորը և իր գործընկեր Ալֆրեդո Կալե Ֆերան: 

Մենք տեսնում ենք երկու գանգուր մազերով տղամարդիկ՝ նստած դեմ դիմաց, մի սպիտակ պատի առջև: Տեսախցիկը ֆիքսված է և երկու տղամարդկանց կրքոտ համբույրը միակ իրադարձությունն է, որը տեղի է ունենում: Աշխատանքը կոչվում է «Առաջին համբույր», քանի որ նրանք նախկինում երբեք չէին համբուրել իրար:

Յութուբյան սկանդալ

Երկու հերոսների համբույրն կրքոտ է, բայց ոչ էրոտիկ: Ֆիլմում բացակայում է նաև մերկությունը: Այդուամենայնիվ, երբ տեսանյութը առաջին անգամ տեղադրվել է Յութուբում, ոմանք նրան դասակարգել են որպես «անպարկեշտ» և, հետևաբար, Յութուբն ըստ իր կանոնակարգի՝ հարկադրել է տարիքային սահմանափակում: Սրան հաջորդած տարաձայնությունը՝ ընդեմ գրաքննության և հոմոֆոբիայի համախմբել է բազմաթիվ համացանցի օգտատերերի և ակամա նպաստել է այս աշխատանքի հանրաճանաչությանը: Ի դեպ, Յութուբը, ի վերջո, հետ է կանգնել և վերացրել է տարիքային սահմանափակումը:

ՎԻԴԵՈՖԻԼՄԸ  >>>



No comments: