16.6.13

Ֆիլմ >>> Յոսին և Ջագգերը, մաս 2-րդ՝ 2-ից


Սխալ ու աղավաղված պատկերացումներ

Ֆիլմը նաև ցույց է տալիս այն բարդությունները, որոնք կարող են բխել սխալ պատկերացումներից, երբ նույնասեռականները (իրենց ցանկությամբ կամ պարտադիր) թաքցնում են իրենց ինքնությունը և հարաբերությունները:

Մարդիկ  նույնիսկ ամենամոտ և ամենամտերիմ, հիմնվելով իրենց ցանկությունների և ենթադրությունների վրա, հակված են կերտել կեղծ պատկերացումներ  մարդու մասին: Ֆիլմում, օրինակ, Ջագգերի մայրը, անտեղյակ իր որդու գեյ լինելուց, այդ է անում: Նա շատ գոհ է և մխիթարված այն մտքով, ըստ որի Յաելին իբրթե Ջագգերի նշանածն է, մի դեր, որը Յաելին ուրախ է ստանձնել և կարծես ինքն էլ դրան համոզված է: Կարելի է զգալ դառը հիասթափությունը, որ այս խառնաշփոթը պատճառում է Յոսիին:

Տեսարան ֆիլմից՝ Եոսի և Ջագգերի համբույրը  >>> 

Հաջողած սիրավեպ

Չնայած իր շատ պարզ բեմադրության՝ կարճ տևողության (որպես լիամետրաժ ֆիլմ), և արագ տեմպին, որը ստեղծում է թեժ և լարված մթնոլորտ, այս ֆիլմը կինոյի ամենագեղեցիկ գեյ սիրավեպերից մեկն է: Երկու գլխավոր դերասանները խաղում են շատ բնական և համոզիչ: Ֆիլմը ունի գեյ կինոյի պատմության առավել հիշարժան ու ռոմանտիկ սիրո տեսարաններից մեկը:

Ֆիլմի հաջողության վրա հիմնվելով՝ ուղիղ 10 տարի անց՝ 2012-ին, ռեժիսոր` Եյթան Ֆոքսը ֆիլմի համար շարունակություն է նկարահանել: (տես ԱՅՍՏԵՂ):

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7.2 / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
8 / 10

Կադրեր ֆիլմից  >>>






Պարոն, արդյո՞ք սա բռնաբարություն է:










ֆիլմի ռեժիսորը և գլխավոր դերասանները






 
___________________________________________________________
Յոսին և Ջագգերը այս կայքում

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ

No comments: