Showing posts with label Կանադա. Show all posts
Showing posts with label Կանադա. Show all posts

25.5.14

ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ >>> Էլեկտրո-միացում


 ՖԻԼՄ
 Էլեկտրո-միացում / Plugin
 ՌԵԺԻՍՈՐ
 Սերջիո Դի Բիթեթո
 ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
 Ֆիլիպո Ֆալկո
 ՏԱՐԵԹԻՎ
 2014
 ԵՐԿԻՐ
 Կանադա
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 4

Այս կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը` պարզ, գեղեցիկ և ճաշակով ներկված մի դիպլոմային աշխատանք է: Այն պատմում է երևակայական մի մեխանիկական քաղաքի մասին, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է արտադրել լույս, միավորվելով «հակառակ» սեռին պատկանող մի քաղաքացու հետ: Թվում է, սակայն, որ ոչ բոլորն են տեղավորվում փոխլրացման այս սահմանման մեջ:

Եվ իրոք, մի տղամարդ բացահայտում է, որ նա կատարյալ համընկնում է մեկ այլ տղամարդու հետ: Քաղաքային իշխանությունները, սակայն, թշնամաբար են մոտենում այս անսովոր կապին: Ինչպե՞ս կարող են երկու տղամարդիկ ապացուցել, որ իրենց կապը մաս է կազմում նույն ընդհանուր էներգիայի (սիրո) հարթակին, և այդպիսով թույլտվություն ստանան իրար հետ վերամիավորվել:

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
- / 10 
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
8 / 10 

ՖԻԼՄԻ  ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>


12.11.13

Կարճամետրաժ ֆիլմ >>> Հանդիպում լողավազանի մոտ


ՖԻԼՄ
Հանդիպում լողավազանի մոտ / The Pool Date
ՌԵԺԻՍՈՐ
Պատրիկ Սիսամ 
ՍՑԵՆԱՐԻՍՏ
Պատրիկ Սիսամ 
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
Լեսլի Բարբեր
ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ
Մայք Բիվեր, Ադամո Ռուգիերո
ՏԱՐԵԹԻՎ
2012
ԵՐԿԻՐ
Կանադա
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
6

Այս ֆիլմը մի հետաքրքիր թյուրիմացության մասին է: Այն ցույց է տալիս, թե ինչպես երկու շատ տարբեր մարդիկ կարող են հաստատել տարօրինակ մտերմություն՝ առանց մի բառ փոխանակելու:  

Մի տարասեռական թվացող կանադացի (Մայք Բիվեր) արձակուրդում է ինչ-որ տեղ, արևոտ Հարավային Ամերիկայում: Լողավազանի մոտ, որը շրջապատված է գրավիչ երիտասարդներով, նա կտրուկ տարբերվում է շնորհիվ իր անխնամված և գերոտ կազմվածքով: Երբ տեղացի մի տղամարդ (Ադամո Ռուգիերո), հավանաբար, վերցնում և տիրանում է կանադացու աթոռն ու խմիչքը, այս վերջինս որոշում է ամեն գնով հետ վերցնել դրանք: Այսպիսով, երկուսի միջև սկսվում է լուռ տարածքային պատերազմ, որը բացահայտում է մի շարք հարցեր, ինչպիսին են՝ անձնական տարածության հարցը, մշակութային տարբերությունները, մենակության և սեռական ցանկության խնդիրը:

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
6 / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7 / 10

ՖԻԼՄԻ  ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>