28.10.15

Իոժիեն Յանսոնի կյանքն ու արվեստը, օնլայն ցուցահանդես 5 մասով, մաս 3-րդ

3. Տաղանդի ազատ արտահայտությունը


Անցում

Արդեն ֆինանսապես ապահոված Յանսոնը ի վիճակի է եղել ճանապարհորդել Շվեդիայից դուրս: 1900 թ. նա այցելել է Ֆրանսիա, իսկ հաջորդ տարում գնացել է Իտալիա և Գերմանիա: Իր երկրորդ և երկարատև ճանապարհորդության ընթացքում դեպի Իտալիա 1903 թ. նա գծագրել է մի շարք հին հունական և հռոմեական արձաններ, հատկապես մերկ տղամարդկանց արձաններ: Այս գծագրերը տարիներ շարունակ կարևորագույն ոգեշնչման աղբյուր են դառձել նրա համար: Իր հետագա աշխատանքներում, ներկայացրած որոշ կերպարների դիրքերն ու ժեստերը միանշանակ հիշեցնում են այն հին արձաններին, որոնց նա գծագրել է իր Իտալիա կատարած այցի ժամանակ:

Բարեկարգված կյանքի պայմաններն և միջազգային շրջագայություններն ավաղ ամբողջովին
չեն փոխել Յանսոնի բախտը: Որոշ առողջական խնդիրներ (քութեշ), որոնք իրենց ծագումն են ունեցել իր մանկության տարիներին և իր ընտանիքի համեստ պայմաններում, ի հայտ են եկել 1904 թ.՝ նրան պարտավորեցնելով դադարեցնել իր աշխատանքը երեք տարով:

Իր առողջական հարցերի համար պայքարելու համար , Յանսոնը դարձել է փութաջան լողորդ՝ հաճախ այցելելով Ստոկհոլմի Սքեփսհոլմեն (Skeppsholmen) կղզում գտնվող Նավատորմի բաղնիքը, որտեղ նա նաև գտել է նկարչության իր նոր թեման: Ի դեպ, նա իր մանկության տարիներին հենց ծանր ու ժրաջան սպորտային պարապմունքների շնորհիվ էր հակադարձել և հաղթահարել իր հիվանդությունները: Որոշ քննադատներ համոզված են, որ առողջության այս մարտահրավերները կարող են մասամբ բացատրել Յանսոնի հետագա մոլուցքը առողջ և մկանոտ մարմինների հանդեպ:


Արական մերկ նկարները

1907 թ., Յանսոնը ամբողջությամբ փոխել է իր նկարչության հիմնական թեման` դադարել է բնանկար պատկերել և կենտրոնացել արական մերկի վրա: Նա իր ընկերներից մեկին խոստովանել է, որ երկար ժամանակ ի վեր, ցանկություն է ունեցել նկարել արական մերկ պատկերներ, բայց դա նրան հնարավոր չի եղել մինչև իր որոշակի ֆինանսական անկախության ձերք բերումը:

Նրա մոդելները սովորաբար եղել են երիտասարդ նավաստիներ ու մարմնամարզիկներ, ովքեր մասնակցել են կամավոր, և պատկերվել են ծանրաձողերի վրա մարզվելիս, թոկերով պարապելիս կամ բացօթյա լողավազանում արևային բաղնիք ընդունելիս կամ լողալիս: Այս աշխատանքներում, Յանսոնը ձգտել է պատկերել իր մոդելների մկանները, նույնիսկ այն ժամանակ, երբ մոդելները նստած կամ պառկած դիրքում են եղել:

Հարկ է նշել, որ Յանսոնի մերկ կտավները չեն ցնցել քննադատներին և հանրությանը, քանի որ նրանք համահունչ են եղել ժամանակակից այսպես կոչված վիտալիզմ շարժման հետ: Այս 20-րդ դարի սկզբի գերմանական-սկանդինավյան շարժումը միավորել է տարրեր Նիցշեի փիլիսոփայությունից և ժամանակի որոշ կենսաբանական տեսություններից, և ընդգծել է մարդկային մարմնի կատարելագործությունը, մարդու բնության մեջ ընդգրկվելու հրամայականը, բացօդյաում ժամանակ անցկացնելու, մերկության և բնական ապրելակերպի առավելությունները, մարմինը արևին տրվելու բարիքները և այլն:

Սակայն, պետք է նկատել, որ կան մի շարք խոշոր տարբերություններ վիտալիզմի գաղափարների և Յանսոնի աշխատանքի մեջ: Նախ և առաջ, Յանսոնը իր մերկ մոդելներին երբեք չի պատկերել բնության գրկում, այլ միշտ քաղաքային միջավայրում և սովորաբար փակ տարածքներում` մարզասրահում կամ բաղնիքում: Այլ կարևոր հակադրությունը այն է, որ Յանսոնը հատուկ ուշադրություն է դարձրել պատկերելու մանրամասնորեն իր մոդելների մկաններն և սեռական անդամները: Նրա նկարների մեծ մասը պարունակում են որոշակի էրոտիզմ, որը չի համապատասխանում վիտալիզմին:

Այս հակադրությունները, ի վերջո, ոմանք նկատել են Ստոկհոլմում կայացած 1912 թ. ամառային Օլիմպիական խաղերի կապակցությամբ կազմակերպված խոշոր մի գեղանկարչական ցուցահանդեսի ժամանակ: Ցուցահանդեսը կազմակերպել էր Նկարիչների լիգան սպորտի թեմայի շուրջ: Յանսոնի մերկ մարզիկների շարքը որոշակի քննարկումների տեղիք է տվել և չնայած դրանք դրական են գնահատել, որոշները քննադատել են Յանսոնի մոլուցքային ուշադրությունը սեռային օրգանների հանդեպ: 

Շվեդիայի արքայազն Էուջենը եղել է Իոժիեն Յանսոնի
գլխավոր հովանավորողներից մեկը:
Նշենք, որ Յանսոնի մերկերի մի մասը գնել է Էրնստ Թիլը, թեև նա չի սիրել դրանց և նախընտրել է նկարչի կապույտ ժամանակաշրջանի աշխատանքը: Որոշ մերկեր ձեռք է բերել Շվեդիայի արքայազն Էուջենը (Prins Eugen av Sverige)(1865-1947), ով եղել է թագավոր Օսկար 2-րդի որդին և ինքն ևս գեղանկարիչ:

1911-1914 թ., Իոժիեն Յանսոնը մեծարել է արական մերկ մարմինը՝ նկարելով համեմատաբար խոշոր չափսերի կտավներ: Տարբեր ցուցահանդեսներից այս լուսանկարներն ապացուցում են այդ կտավների համեմատական չափսերը:




Շարունակությունը  >>>  ԱՅՍՏԵՂ
____________________________________________________
Իոժիեն Յանսոնի կյանքն ու արվեստը
օնլայն ցուցահանդես 5 մասով

1. Նկարիչի վաղ կյանքը  >>>  ԱՅՍՏԵՂ
2. Կապույտ ժամանակաշրջանը  >>>  ԱՅՍՏԵՂ 
3. Տաղանդի ազատ արտահայտությունը  >>>  ԱՅՍՏԵՂ
4. Մերկ տղամարդկանց ժամանակաշրջանը  >>>  ԱՅՍՏԵՂ
5. Նկարիչի սեռական ինքնությունը  >>>  ԱՅՍՏԵՂ

No comments: