10.9.13

Ֆիլմ >>> «Մերսողը», մաս 1-ին՝ 2-ից


 ՖԻԼՄ
 Մերսողը / The Masseur / Массажист
 ՌԵԺԻՍՈՐ
 Բրիլյանթ Մենդոզա
 ՍՑԵՆԱՐԻՍՏ
 Բութս Ագբայանի Փասթոր 
 ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
 Ջերոլդ Թարոգ
 ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ  
 Կոկո Մարթին, Ալեն Փոլ  
 ՏԱՐԵԹԻՎ  
 2005
 ԵՐԿԻՐ
 Ֆիլիպիններ
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 76 

Իլիակը (Կոկո Մարթին) աղքատ ընտանիքի զավակ է, ով իր գյուղաքաղաքից տեղափոխվել է մայրաքաղաք՝ Մանիլա, որտեղ աշխատում է մի գեյ մերսման հյուրասրահում.  նման կերպ  նա վաստակում է իր ապրուստի համար և օգնում գյուղում մնացած իր ընտանիքին: Ֆիլմը ցուցադրում է Իլիակի կյանքից երկու հատված, որոնք ինչ-որ կերպ լրացնում  են միմյանց:

Ֆիլմի առաջին հատվածն իրենից ներկայացնում է մի մերսման պատմություն հաճախորդ Ալֆրեդոյի (Ալեն Փոլ) հետ, ով սիրավեպեր է գրում, իսկ երկրորդը՝ Իլիակի հոր հուղարկավորությունը:

Մի տեսարանում նա հանում է հաճախորդի հագուստները, իսկ մյուսում հագցնում է իր հորը՝ նախքան նրա դագաղում տեղադրվելը: Ժամանակի տեսակետից հուղարկավորությունը տեղի է ունենում մերսումից հետո, սակայն ֆիլմում երկու պատմությունները զարգանում են զուգահեռ և միահյուսված եղանակով, որը կարող է որոշ չափով շփոթության մեջ գցել:

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>



Մերսման հյուրասրահի երևույթը

Ֆիլմը մեզ բացահայտում է գեյ մերսման հյուրասրահի երևույթը Ֆիլիպիններում: Կեղտոտ ու մութ մի վայր, որը վարագույրներով բաժանված է փոքր խցիկների, որտեղ աշխատում են հիմնականում գեղեցիկ երիտասարդ տարասեռական և երկսեռական տղաներ:

Մերսման հյուրասրահում առաջարկում են մերսումից շատ ավելին: Եթե հաճախորդը ցանկանում է, մերսողները մատուցում են «լրացուցիչ ծառայություններ» (սեռական բնութի բարեհաճություններ)՝ հավելյալ գումարի դիմաց: Ընդգծված է, որ մերսողները կատարում են օրալ և անալ սեքս, նաև մաստուրբացիա, բայց չեն համբուրվում, քանի որ համբույրը վերապահվում է զուգընկերուհիներին և կանանց :

Ֆիլմը նաև ցույց է տալիս, թե ինչպես մերսողները միմյանց հետ մրցակցում են հաճախորդ շահելու համար: Սա տեղի է ունենում, երբ նոր հաճախորդը մտնում է հյուրասրահ, որից հետո նա պետք է ընտրի  մերսողին: Բայց անհրաժեշտության դեպքում մերսողները օգնում և սատարում են միմյանց:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ >>> ԱՅՍՏԵՂ

ՖԻԼՄԻ ՌՈՒՍԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>

___________________________________________________________
«Մերսողը» այս կայքում 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ

No comments: