10.9.13

Ֆիլմ >>> «Մերսողը», մաս 2-րդ՝ 2-ից


Կրկնակի ձանձրույթ

Երկու պատմությունները զարգանում են հետևյալ կերպ՝ Իլիակը կատարում է իր պարտականությունները. որպես մերսող նա իր հաճախորդին մատուցում է մասնագիտական ծառայություններ և որպես որդի կատարում է իր ընտանեկան պարտավորությունները: Ոչ մի պարագայում, այնուամենայնիվ, նա գոհ չէ իր արածներով:

Նա օգնում իր մորը կազմակերպելու հոր թաղումը՝ չնայած նրան, որ խորին վրդովված է հորից տարիներ առաջ իրենց ընտանիքը լքելու և հեռանալու պատճառով: Նա համաձայն  է, որ լրացուցիչ գումարի դիմաց իր հաճախորդի հետ սեքսով զբաղվի, սակայն դա անում է առանց որևէ խանդավառության: Մի տեսարանում նա նույնիսկ խառնում և նույնացնում է երկուսին՝ տեսնելով մահացած հոր դեմքը իր հաճախորդ Ալֆրեդոյի  փոխարեն:

Լրացուցիչ ծառայությունը

Ֆիլմը մանրամասնորեն անդրադառնում է «լրացուցիչ ծառայության» էությանը՝ մի առևտուր, որը տարբեր է դիտարկվում նրանց կողմից, ովքեր վճարում են այդ ծառայության համար, քան նրանց, ովքեր դա մատուցում են:

Առանց ավելորդ խտացման, ֆիլմը ցուցադրում է աղքատությունը և թշվառությունը, որոնք ֆիլիպինյան չզարգացած տնտեսության և եկամուտների մեծածավալ անհավասարության հետևանքներն են և սեռական առևտրի հիմքերը: Իլիակը մի քանի անգամ Ալֆրեդոյին պատմում է, որ նրան հարկավոր են մի զույգ նոր սպորտային կոշիկներ, առօրյա օգտագործման համար:

Նույնիսկ ամենաուժգին էրոտիկ տեսարանում, կոշտ իրականությունը ներկա է: Իլիակը հետևում է մի մողեսի վազվզոցին առաստաղին՝  ուշադրություն չդարձնելով իր վրա պառկած հաճախորդին, ով գտնվում է սեռական գործողության ամենաթեժ տարերքում:

Մենդոզայի հաջողած նախաքայլը

Յուրաքանչյուր տարի Ֆիլիպիններում արտադրվում են տասնյակ ֆիլմեր նույնասեռական տարբեր  թեմաներով, որոնք սովորաբար ներառում են նաև որոշ էրոտիկ տեսարաններ:

Այս ֆիլմերը պատրաստում են անկախ պրոդյուսերներ և ռեժիսորներ, որոնք, իրենց տրամադրության տակ ունենալով շատ սահմանափակ ռեսուրսներ, ստիպված են համագործակցել անփորձ դերասանների հետ, օգտագործել նվազագույն դեկոր, կիրառել պարզ մոնտաժ, և այլն: Չնայած այդ անբարենպաստ պայմաններին՝ որոշ ռեժիսորներ արտադրում են մեկից ավելի և նույնիսկ 3-4 ֆիլմեր մեկ տարվա ընթացքում, ինչը նշանակում է, որ ֆիլմերը արտադրվում են սեղմ ժամկետում և առանց բավարար որակ ապահովելու:

Առաջին հայացքից Մենդոզայի առաջին ֆիլմը՝ «Մերսողը», թվում է, թե տեղավորվում է այս կատեգորիայում, բայց շնորիվ նրա ռեժիսորական հմտություններին ֆիլմը հստակորեն առանձնանում է: Մենդոզայի հետևյալ աշխատանքները հաստատեցին իր ուղին՝ նրան դարձնելով ասիական կինոյի առաջատար դեմքերից մեկը:

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
6.2 / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7 / 10

ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ >>>












ֆիլմի ռեժիսորը և գլխավոր դերասանը >>>


___________________________________________________________
«Մերսողը» այս կայքում 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ

No comments: