14.6.13

Ֆիլմ >>> Բրոքբեք լեռը, մաս 1-ին՝ 2-ից


 ՖԻԼՄ
 Բրոքբեք լեռը / Brokeback Mountain
 
 / Горбатая гора
 ՌԵԺԻՍՈՐ
 Անգ Լի
 ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐ
 Լերի Մեքմուրթրի, Դիանա Օսանա
 
 հիմնված Ա. Փրուլքսի պատմվացքի վրա
 ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
 Գուստավո Սանտաոլալյա
 ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ  
 Հիթ Լեդջեր, Ջեյք Գիլենհալ
 ՏԱՐԵԹԻՎ   
 2005
 ԵՐԿԻՐ
 ԱՄՆ 
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 134

1963 թվականին Էնիս Դել Մարը (Հիթ Լեդջեր) և Ջեք Թուիսթը (Ջեյք Գիլենհալ) ամռան ըթացքում աշխատանքի են անցնում որպես հոտաղ ԱՄՆ-ի Վայոմինգ նահանգի Բրոքբեք լեռան լանջին: Աշխատանքի ընթացքում, անսպասելիորեն, նրանց մեջ ձևավորվում են սեռային և զգացմունքային խոր կապեր: Սակայն, երբ ավարտում են իրենց գործը, բաժանվում են միմյանցից և գնում են իրենց ճամփով և, ի վերջո, իրենցից յուրաքանչյուրն ամուսնանում է:
 
Էնիսը ամուսնանում է իր երկար տարիների նշանածի հետ և երկու դստերի հայր է դառնում: Ջեքը տեղափոխվում է Տեխաս, որտեղ հանդիպում է մի Րոդեո քշողի, ամուսնանում է նրա հետ և նրանից ունենում է մեկ որդի:

Կրքոտ վերամիավորվումը
 
Առաջին հանդիպումից չորս տարի անց Ջեքը այցելում է Էնիսին: Նրանք շատ կրքոտ կերպով վերամիավորվում են և ակնթարթորեն նրանց հին զգացմունքները վերականգնվում են: Ջեքը Էնիսին առաջարկում է մի փոքր ագարակում  միասին կյանք սկսել, սակայն Էնիսը, մշտականորեն ցնցված իր մանկության մի հիշողությունով՝ նույնասեռական մի մարդու խոշտանգման և սպանության վերաբերյալ, կտրականորեն մերժում է:
 
Այսպիսով, Էնիսը և Ջեքը շարունակում են ավելի քան 20 տարիների ընթացքում ժամանակ առ ժամանակ հանդիպել իրար  հետ Բրոքբեք լեռան լանջին՝ ձկնորսության գնալու տարօրինակ պատրվակով: Էնիսի և Ջեքի համար Բրոքբեք լեռը ներկայացնում է ավելի քան մի վայր. դա խորհրդանշում է իրենց կապը, սերը, մտածելակերպը, ազատությունը և անհասանելի երջանկությունը:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ >>> ԱՅՍՏԵՂ
___________________________________________________________
«Բրոքբեք լեռը» այս կայքում
 
ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՕՊԵՐԱ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ >>> ԱՅՍՏԵՂ
 

No comments: