8.8.15

ՖԻԼՄ >>> Հպարտություն, մաս 2-րդ՝ 2-ից


Անձնականի և քաղաքականի միահյուսվումը 

Այս ուրախ ֆիլմում ներառված են բազմաթիվ դեմքեր և դեպքեր, և անձնական շատ պատմություններ միահյուսվում են միասնական պայքարի պատմության մեջ: Երկու խմբերի միջև փոխազդեցությունները նրանց մղում է սովորել միմյանցից և վերափոխվել: 

Մասնավորապես՝ գեյերի ազդեցությունը հանքագործ համայնքի վրա, կարծես թե շատ ավելին է, քան հակառակը: LGSM ակտիվիստների ներկայությունը, ովքեր քաղաքացիներ են, առավել կրթված ու զարգացած, և ազատ որոշ ավանդույթներից և հասարակական կապանքներից, գյուղաքաղաքի համայնքին բերում է որոշակի ազատության զգացում և ոգևորություն: Ի պատասխան, հանքագործները և մասնավորապես տարեցները նույնասեռականներին ապահովում են գուրգուրանքով և ջերմությամբ, որոնք ինչ որ չափ պակասում են նրանց մի մասին, իրենց ծնողներից օտարված լինելու պատճառով:

Տեսարան ֆիլմից  >>>


Համերաշխություն

Ֆիլմը պանծացնում է մարդկային համերաշխությունը և ցույց է տալիս, թե ինչպես համերաշխության ոգին կարող է հաղթահարել վախը և մոլեռանդությունը: Երկու խմբեր, որոնք առաջին հայացքից միասնական ոչինչ չունեն, որոշում են համագործակցել, պարզ այն պատճառով, որ նրանք պետք են միմյանց: Այդ համերաշխությունը ներառում է նաև անհատական հարթակը և ինչպես տեսնում ենք ֆիլմում՝ համագործակցության ընթացքում երկու խմբերի ներկայացուցիչների միջև ստեղծվում է բարեկամություն և հաստատվում է փոխադարձ հարգանք:

Հետաքրքիր է նշել, որ մինչև 1985-ի հունվարը, արդեն կային 11 LGSM խմբեր Միացյալ Թագավորության տարածքում: Յուրաքանչյուր խումբ ուղղակի կապ էր հաստատել հանքարդյունաբերական մի համայնքի հետ: Ամենամեծ LGSM-ը Լոնդոնինն էր, որը գլխավորում էր Մարք Էշթոնը:

Լեսբուհի և գեյ ակտիվիստների ցուցաբերած աջակցությունը հանքագործներին ուղեկցվում էր բարձրաձայն արձագանքով այս վերջիններիս կողմից: 1985 թ. Լեյբորիստական կուսակցության համաժողովը հաստատում է մի որոշում՝ սատարելու նույնասեռականների հավասար իրավունքները, ինչը հիմնականում հնարավոր է դառնում Հանքագործների ազգային արհմիության անհապաղ աջակցության շնորհիվ: Եվ սա փաստորեն սկիզբն է հանդիսանում Միացյալ Թագավորությունում հիմնական կուսակցությունների կողմից նույնասեռականների հիմնախնդիրների ընդգրկել իրենց քաղաքական օրակարգերում: Նույնիսկ Մարք Էշթոնը իր ռազմավորությունը նախաձեռնելիս երբեք չէր նախատեսել այսպիսի մի լայնածավալ և առանցքային ձեռքբերում:

Մարք Էշթոնը
Իրական Մարք Էշթոնը (1960-87)
Իրական Մարք Էշթոնը և ֆիլմում նրան մարմնավորող
դերասան Բեն Շնեթզերը (ձախ կողմում):
Մարք Էշթոնը մահացել է 1987 թ. ՁԻԱՀ-ից 26 տարեկան հասակում: Հազվադեպ է, որ նման կարճատև կյանք ապրած քաղաքական մի գործիչ այսպիսի մի հետք թողած լինի իր երկրի պատմության մեջ:

Նախքան LGSM-ի ստեղծելը, Էշթոնը միացել է կոմերիտմիությանը և ներգրավված է եղել տարբեր հասարակական հարցերում: Նրան բնութագրել են, որպես լիովին անընկճվելի և անհնազանդ, անչափ նվիրված և չափազանց վճռական մի առաջնորդի: Գրեթե 30 տարի իր մահից հետո, նրան դեռ հիշում են Ուելսում, որպես մի ինչ որ հերոս և փրկիչ:

Իր հիշատակին ստեղծվել է հիմնադրամ ֆինանսավորելու ՄԻԱՎ-ով վարակված անձանց: Նրա երգիչ ընկերները, ովքեր ժամանակին կազմում էին «Կոմունարներ» դուետը նրան հարգանքի տուրք են մատուցել իրենց «Մի ընկերոջ համար» երգով (1987 թ.):  


ՖԻԼՄԻ ԿԱՅՔԸ  >>>  ԱՅՍՏԵՂ

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7.8 / 10 
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
9 / 10 

ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ  >>>










Ես (պարտկեշտորեն) գեյ եմ:


Ջոնաթան Բլեյքը (ձախ կողմում) և դերասան Դոմինիկ
Ուեսթը, ով ֆիլմում խաղում է նրա դերը 2014 թ.:
Մի խումբ ակտիվիստներ և հանքագործներ նկարված
իրականում կարմիր ֆուրգոնի հետ, 1985 թ.:
LGSM ակտիվիստները և հանքագործները պարում են
քաղաքի դահլիճում, Դուլայիս հովիտ, Ուելս, 1985 թ.:

ֆիլմի գլխավոր դերասանները  >>>




___________________________________________________________
«Հպարտություն» ֆիլմը այս կայքում 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՋԻՖ ԱՆԻՄԱՑԻԱ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ՋԻՖ ԱՆԻՄԱՑԻԱ 2 >>> ԱՅՍՏԵՂ

No comments: