13.5.15

Փոխսեռականների մարտահրավերը հասարակական կարծիքի համար


Փոխսեռականության մասին կարծրատիպերը հարցի տակ դնելու և նրանց դեմ պայքարելու նպատակով երկու ամերիկացի փոխսեռականներ  մեկը մյուսից անկախ որոշել են իրենց հարցը ներկայացնել ամենաանսպասելի դաշտերից մեկում՝ հիմնական մամուլում՝ էրոտիկ լուսանկարչության ասպարեզում:

Մկանների փառատոն

Այդյան Դաուլինգը, ով մի փոխսեռական տղամարդ է, վերջերս որոշեց նկարահանվել մի դիրքում, որում առաջին անգամ 2011 թ. նկարահանվել է տատուավորված ամերիկացի երգիչ Ադամ Լեվինը՝ իրազեկելու առաջագեղձի քաղցկեղի մասին: 

Ձախում՝ Այդյան Դաուլինգը և աջում՝ երգիչ Ադամ Լեվինի հայտնի նկարը
Լեվինը նկարահանվել էր գրեթե մերկ՝ նրա առնանդամը ծածկել էր իր զուգընկերուհին, ումից երևում են միայն նրա մատները և մատների վառ կարմիր գույնով եղունգները: Լեվինի նկարը լայնորեն տարածվեց աշխարով մեկ և նրան դարձրեց սեքս խորհրդանիշ: Այդյան Դաուլինգը, իրեն ցուցադրելով ճիշտ նույն դիրքում, փորձում է ապացուցել, որ նա կարող է լինել նույնքան  հրապուրիչ և գայթակղիչ:


Դաուլինգը, ով 5 տարիների ընթացքում  նկարահանելով և տեսագրելով արձանագրել է իր սեռական վերանշանակման ընթացքը՝ փոխսեռական անձանց հավասարության և արժանապատվության հարցի ակտիվիստ է: Իր մկանոտ մարմնի մերկ նկարները, այդ թվում Լեվինի դիրքում պատկերած նկարը զարմացնում է շատերին: Իր որոշ երկրպագուներ նույնիսկ նրան առաջադրել են «Տղամարդկանց առողջություն» (Men's Health) ամսագրի շապիկի համար: Եթե նրանց արշավը հաջողվի, Դաուլինգը կհանդիսանա առաջին փոխսեռական տղամարդը, ով պատկերվում է հիմնական մի պարբերականի կազմի վրա:

Այդյան Դաուլինգը իր կնոջ հետ
Դաուլինգը հայտարարել է, որ իր կիսամերկ լուսանկարները հրատարակելու պատճառներից մեկն այն է, որ նա ցանկանում է ցույց տալ, թե որքան հպարտ է իր առնականությամբ: Սակայն, միևնույն ժամանակ, դա չպետք է մեկնաբանվի, որ նա փորձում է նսեմացնել իգականությունը: Նա գտնում է, որ իր որպես կին անցյալը դեռևս մաս է կազմում իր անձնական պատմությանը և ինքնությանը: Բացի այդ, նա այժմ ապրում է իգական սեռի մի ներկայացուցչի՝ իր կնոջ Ջենիլիի հետ:




Սևը նոր խիզախն է

Սպեկտրի մյուս վերջում գտնվում է Լավերն Կոքսը, ով 30 տարեկան մի սևամորթ փոխսեռական դերասանուհի և ակտիվիստ է: Նա համբավ է ձեռք բերել շնորհիվ իր դերակատարության «Նարնջագույնը նոր սևն է» (Orange is the New Black / Оранжевый — хит сезона) ամերիկյան հեռուստասերիալի մեջ:

Լավերն Կոքսի մերկ նկարը Էլյուր ամսագրի համար
Նա վերջերս ընդունել է մերկ նկարահանվել մի շարք գրավիչ մոդելների և դերասանուհիների կողքին, հիմնական տղամարդկանց ամսագրի «Էլյուրի» (Allure) համար: Լավերնը գտնում է, որ իր գրավչությունը ապացուցելու համար նա կանգնած է կրկնակի մարտահրավերների դիմաց՝ որպես սևամորթ և որպես փոխսեռական կին:


Հետաքրքիր է նշել, որ Կոքսը պատկերազարդել է ամերիկյան ականավոր շաբաթաթերթ Թայմի շապիկը 2014 թ.: Սա ԱՄՆ-ում առաջին անգամն էր, երբ հիմնական մի ամսագրի կազմի համար ընտրվել էր փոխսեռական մի կնոջ նկար: Ի դեպ այդ համարում Թայմը մի հոդված էր հրատարակել փոխսեռականների իրավունքները որպես նոր թեմա քաղաքացիական իրավունքների բնագավառում նյութի շուրջ:

Դերասանուհու կայքը >>> ԱՅՍՏԵՂ

Նախագահ Օբամայի և նրա կնոջ հետ

No comments: