10.1.14

Կարճամետրաժ ֆիլմ >>> Դռնապանը


 ՖԻԼՄ
 Դռնապանը / Doorman / портье
 ՌԵԺԻՍՈՐ
 Էթիեն Քալոս
 ՍՑԵՆԱՐԻՍՏ
 Էթիեն Քալոս, Դիանա Ֆիթյան
 ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ
 Ջամիլ Մենա, Սթեֆեն Շեֆեր
 ՏԱՐԵԹԻՎ
 2006
 ԵՐԿԻՐ
 ԱՄՆ
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 17

Նյու Յորքի շենքերից մեկում աշխատող՝ լատինաամերիկացի մի երիտասարդ դռնապան (Ջամիլ Մենա), հրապուրվում է բնակիչներից մեկով, մի գեղեցիկ ուսանող (Սթեֆեն Շեֆեր): Ի տարբերություն ուսանողի, դռնապանը հանգիստ և անկաշկանդ չի վերաբերվում իր սեռական կողմնորոշման: Սա, հավանաբար, պայմանավորված է իր մաչիստական մտածելակերպով և ինքնաատելության զգացմունքով: Ըստ երևույթի, սա իր առաջին նույնասեռական շփումն է: 

Իր սեռական կողմնորոշումը ընդունելուց և ուսանողի հետ մտերմանալուց հետո, ինչպես հաճախ պատահում է նման իրավիճակներում, դռնապանի մոտ զարգանում է զգացական կախվածություն և սովորույթ իր նոր ընկերոջ նկատմամբ: Ուսանողը, սակայն, չի ցանկանում կայուն և շարունակական հարաբերություններ: Երկու հերոսների միջև առկա դասակարգային տարբերություններն և սեռական նախընտրությունների անհամատեղելիությունը էլ ավելի են բարդացնում իրավիճակը:

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
5.8 / 10 
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
6 / 10 

ՖԻԼՄԻ  ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>



ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ  >>>







No comments: