1.12.13

Ֆիլմ >>> Ֆիլադելֆիա, մաս 2-րդ՝ 2-ից

 
Դատարանը՝ հարցեր քննարկելու ասպարեզ
 
Ինչպես և շատ ամերիկյան ֆիլմեր, որոնց մեջ դատարանը օգտագործվում է որպես հասարակական հարցեր քննարկելու ասպարեզ և իշխող մտածողության մեջ փոփոխություններ մտցնելու հրապարակ, այնպես էլ «Ֆիլադելֆիա» ֆիլմում դատական գործընթացը տևում է ֆիլմի մեծ մասը, որի ընթացքում քննարկվում են ՁԻԱՀ-ով հիվանդների նկատմամբ խտրականության, հանդուրժողականության և արդարության հարցերը:
 
Զուսպ, բայց լարված սցենար
 
Սցենարը շատ լավ է կառուցված. յուրաքանչյուր տեսարան ուժեղացնում է պատմության լարվածությունը՝ առանց երբևէ ներառելու խոշոր դրամատիկ տեսարաններ՝ ինչպիսիք են դատավճռի հրապարակումը կամ Էնդրուի մահը:
 
Բացի այդ՝ սիրային և մտերիմ տեսարանները  հասցված են նվազագույնի, հավանաբար, ժամանակի (1990ականներ)  ամերիկացի հանդիսատեսին չցնցելու և ՁԻԱՀ-ի հետ կապված նրա ուշադրությունը չշեղելու նպատակով:
 
Սա, թերևս, բացատրում է Էնդրուի զուգընկեր Էնդիի (Անթոնիո Բանդերաս) սահմանափակ ներկայությունը ֆիլմում և Էնդրուի՝ ՁԻԱՀ-ի դեմ տարած պայքարում անհատական և զգացմունքային հարթությունների բացակայությունը:
 
Հիանալի խաղ
 
Թոմ Հենքսը հիանալի է այս ֆիլմում: Սա, անշուշտ, նրա ողջ կարիերայի լավագույն դերակատարումներից մեկն է: Նա ցուցադրում է խիզախ և արժանապատիվ խաղ՝ մարմնավորելով իր բարդ կերպարը, ով, ֆիզիկական անկման ենթարկվելով հանդերձ, համառորեն շարունակում է իր պայքարը հանուն արդարության:
  
IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7.6 / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
9 / 10
 
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ >>>

 
 
 
 
 
 
 
 
 
 

ֆիլմի գլխավոր դերասանը >>>
 
 ___________________________________________________________
«Ֆիլադելֆիա» ֆիլմը այս կայքում
 
ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԻԼՄԻ ՍԱՈՒՆԴԹՐԵՔԸ >>> ԱՅՍՏԵՂ
 

No comments: