25.10.13

ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄ >>> Ես չեմ ցանկանում միայնակ տուն վերադառնալ


 ՖԻԼՄ
 Ես չեմ ցանկանում միայնակ տուն վերադառնալ /  

 I Don't Want to Go Back Alone / Я не хочу идти в одиночку
 ՌԵԺԻՍՈՐ
 Դանիել Ռիբեյրո
 ՍՑԵՆԱՐԻՍՏ
 Դանիել Ռիբեյրո
 ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ 
 Գիհերմ Լոբո, Թես Ամորիմ, Ֆաբիո Աուդի
 ՏԱՐԵԹԻՎ
 2010
 ԵՐԿԻՐ
 Բրազիլիա
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 17

«Չտեսնված»  համբոյրը

Այս ֆիլմը երեք դեռահասների հարաբերությունների մասին է: Լեոնարդոն (Գիհերմ Լոբո) և Ջիովանան (Թես Ամորիմ) շատ մտերիմ ընկերներ են: Ջիովանան սովորաբար դպրոցից հետո տուն է ուղեկցում իր կույր ընկերոջը: Նրանց մտերմությունը, սակայն, փոփոխվում է, երբ իրենց դպրոց է ժամանում մի նոր աշակերտ՝ Գաբրիելը (Ֆաբիո Աուդի):

Ֆիլմը ունի գերազանց ռեժիսուրա և խաղարկություն: Այն նրբորեն ցույց է տալիս երեք երիտասարդ կերպարների զգացմունքները, և զուրկ է ավելնորդ բեմականությունից, որը սովորաբար ունեն այն ֆիլմերը, որոնք զբաղվում են դեռահասների սիրավեպով, գեյերի ինքնադրսևորմամբ կամ ֆիզիկական հաշմանդամությամբ: Ֆիլմը ցուցադրվել է Բրազիլիայի դպրոցներում: Իր երկարամետրաժ տարբերակը նկարահանվել է 2014 թ., հիմնված պատմության ընդլայնված փոփոխակի:

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
8.4 / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
9 / 10

ՖԻԼՄԻ ԱՆԳԼԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>


ՖԻԼՄԻ ՌՈՒՍԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>


ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ  >>>






ֆիլմի ռեժիսորը և գլխավոր դերասանները  >>>




No comments: