26.7.13

Ֆիլմ >>> Սկսնակները, մաս 2-րդ՝ 2-ից


Ավելի լավ է ուշ, քան երբեք

Հինգ տարի նախքան իր մահը և 44 տարի իր կնոջ հետ համատեղ կյանքից հետո Օլիվերի հայր Հալը դրսևորում է իր իսկական սեռական կողմնորոշումը և սկսում է ապրել լիարժեք ու աշխույժ մի կյանքով: Այս յոթանասունհինգամյա «սկսնակը» մեծ եռանդով սկսում է մասնակցել գեյ համայնքի անցուդարձներին, գտնում է մի սիրեկան և որդեգրում է ավելի ազնիվ վարքագիծ թե՛ իր և թե՛ իր որդու նկատմամբ: Հալի վերջերս դրսևորած ազնվությունից բխող ցնցումներն երբեմն ծիծաղելի են և հուզիչ, և, ընդհանրապես, շփոթում ու  ապակայունացնում են Օլիվերին, բայց, այդուամենայնիվ, հոր և որդուն մղում են միմյանց հետ ավելի սերտ ու ջերմ կապերի:

Օլիվերը հետզհետե սկսում է ըմբռնել տարիներ շարունակ պահված ընտանեկան գաղտնիքի հետևանքների խորքայնությունն ու ազդեցությունը թե՛ ծնողների, թե՛ իր գոյության վրա: Նա նաև ոգեշնչվում է իր կյանքի վերջին տարիներում իր հոր որդեգրած վարքագծից, երբ նա անվերապահորեն աշխատել է հետապնդել իր երջանկությանը և լիովին վայելել կյանքը: Սրանք Օլիվերին օգնում են հստակեցնել իր անելիքը Աննայի հետ:

Ակամա ժառանգությունը

Այս ֆիլմի հետաքրքիր հանգամանքներից մեկն այն է, որ քննարկում է կեղծ  ամուսնությունների հոգեբանական հետևանքները երեխաների վրա: Թվում է, որ երբ մի նույնասեռական անձ ամուսնանում է հակառակ սեռի հետ թաքցնելու համար իր սեռական կողմնորոշումը, նա ակամա փոխանցում է իր անբավարարություններն ու դառնություններն իր երեխաներին՝ հոգեբանական տարբեր խանգարումների և բարդույթների տեսքով: 

Ֆիլմը ցույց է տալիս (երբեմն խորը հումորով), թե ինչպես է Օլիվերը իր կյանքի ընթացքում նեղվել և տառապել իր հոր «ժառանգությունից», առանց գիտակցելու այդ խանգարումների իսկական դրդապատճառը: Ֆիլմը նաև ցույց է տալիս կեղծ ամուսնության հիմնական զոհին՝ Օլիվերի մորը, սակայն, նրա մեծ վիշտը հիշատակվում է միայն ներկայացնելու դրա ազդեցությունն Օլիվերի կյանքում:

Ֆիլմի մեկ այլ անսովոր և նորարարական առանձնահատկություններից է քաղցր փոքր շնիկ Արթուրի գաղափարը, ով հեռազգացողությամբ հաղորդակցում է մարդկանց հետ (իսկ մենք նրա մտքերը կարդում ենք ենթագրերում):

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7.1 / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7 / 10

ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ >>> 

- Չնայած նրան, որ ես ընկալում եմ 150 բառ, ես չեմ խոսում:
- Ես գեյ եմ:




- Դու կարող լինել տգեղ միայն այն մարդկանց համար,
ովքեր քեզ չեն հասկանում:



- Դե մենք գիտեինք, որ չի ստացվի նույնիսկ
նրան հանդիպելուց առաջ:

Տխրության պատմությունը 
Երկրագնդի սկիզբն է, իսկ տխրությունը դեռ չի հորինվել:
Առաջին զույգը, որն ամուսնացել է թյուրիմացաբար:
Առաջին գեյ մարդը, ով ախտորոշվել է
որպես հոգեկան հիվանդ:
Անցյալն ու ներկան

- Դու նորովի ե՞ս  վերամշակել Հիսուսի
մահվան պատմությունը:
Քրիսթոֆեր Փլամերը Օսկար է ստացել այս ֆիլմում խաղացած դերի համար >>>

___________________________________________________________ 
«Սկսնակները» այս կայքում

 ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ 
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ

No comments: