28.7.13

ֆիլմ >>> Մադամ Սաթա, մաս 1-ին՝ 2-ից


 ՖԻԼՄ
 Մադամ Սաթա / Madame Sata / Мадам Сата
 ՌԵԺԻՍՈՐ
 Քարիմ Այնուզ
 ՍՑԵՆԱՐԻՍՏ
 Քարիմ Այնուզ և Մարսելո Գոմես
 ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
 Սաշա Ամբաք և Մարկոս Սուզանո
 ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ
 Լազարո Ռամոս, Ֆլավիո Բաուրաքի, Մարսելիա Կարթաշո
 ՏԱՐԵԹԻՎ
 2002
 ԵՐԿԻՐ 
 Բրազիլիա
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 105

Այս ֆիլմը Ժոաու Ֆրանսիսկո Դոս Սանթոսի (1900-1976) երիտասարդության տարիների մասին է և փորձում է բացահայտել նրա կյանքի անսովոր ընթացքի պատճառները: 

Ժոաու Ֆրանսիսկո Դոս Սանթոսը Բրազիլիայի 20-րդ դարի ժողովրդական մշակույթի ամենանշանավոր դեմքերից մեկն է: Որպես ստրուկների հետնորդ և չկրթված մի մարդ, նա երբեմն հանդես է եկել որպես ավազակ, երբեմն՝ բռնցքամարտիկ, կավատ, մարմնավաճառ, հայր՝ որդեգրած յոթ երեխաների, ոմանց կարծիքով՝ հերոս, և միանշանակ՝ դատապարտյալ: Իր կյանքի ընթացքում, նա ձերբակալվել և դատապարտվել է մի քանի անգամ, և ազատազրկման մեջ է անցկացրել 27 տարի: 
Շեղվածների դիմադրությունը

Ժոաու Ֆրանսիսկո Դոս Սանթոսը հայտնի է եղել իր բեմական անունով՝ «Մադամ Սաթա» (Պորտուգալերեն՝ տիկին սատանա), որը վերցրել է ամերիկացի ռեժիսոր Սեսիլ Բ. Դեմիլի ֆիլմից (1930 թ.), որը պատմում էր մի կնոջ կերպարանափոխման մասին, ով դառնալով խայտառակ գայթակղիչ մի տիպար, աշխատում էր վերադարձնել  իր անհավատարիմ ամուսնուն: 

Ժոաույի բեմական կերպարին՝ «Մադամ Սաթան»-ին, կարելի է համարել Բրազիլիայի 20-րդ դարի առաջին կեսի հասարակության բոլոր վտարանդիների (սևամորթներ, մարմնավաճառներ, «շեղվածներ» և այլ մարգինալներ) դիմադրության արտահայտությունը: Հարկ է նշել, որ հետագայում նա դարձել է Ռիո դե Ժանեյրոյի կառնավալի լեգենդար դեմքը, շատ անգամ հաղթել է տարեկան լավագույն զգեստի մրցանակը և, ի վերջո, մահացել է ծերությունից 1976 թ.:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ

___________________________________________________________
«Մադամ Սաթան» այս կայքում 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ

No comments: