9.6.13

Ֆիլմ >>> Քրիստոֆերը և իրեն նմանները, մաս 1-ին՝ 2-ից


 ՖԻԼՄ
 Քրիստոֆերը և իրեն նմանները / Christopher And His Kind

 / Кристофер и ему подобные
 ՌԵԺԻՍՈՐ
 Ջեոֆրեյ Սեքս
 ՍՑԵՆԱՐԻՍՏ
 Քեվին Ելիոթ

 հիմնված Ք. Իշրվուդի համանուն 1976 թ. վեպի վրա
 ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
 Դոմինիք Շերեր 
 ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ 
 Մեթ Սմիթ, Թոբի Ջոնզ, Դուգլաս Բութ
 ՏԱՐԵԹԻՎ
 2011
 ԵՐԿԻՐ
 Միացյալ Թագավորություն
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 90

Հիմնված վիպասան Քրիստոֆեր Իշրվուդի (1904 - 1986) ինքնակենսագրության վրա՝ այս ֆիլմը պատմում է նրա բեռլինյան տարիները՝ վաղ 1930-ականներին: 

Հանդիպում տարօրինակ կերպարների հետ

Քրիստոֆերը (Մեթ Սմիթ) գնում է Բեռլին խուսափելու բրիտանական հասարակության հեղձուցիչ սահմանափակումներից, հեռու մնալու իր բռնակալ մորից, և վայելելու Բեռլինի աշխույժ գեյ կյանքը: Այդ ժամանակ Բեռլինը ներկայանում էր որպես աշխարհի առավել ազատ, եռանդուն և զարգացած գեյ կյանք ունեցող քաղաքը:

Զբաղվելով անգլերեն լեզվի ուսուցմամբ՝ միաժամանակ նա ծանոթանում և բարեկամանում է իր տնակից մյուս վարձակալների հետ, ովքեր հետաքրքիր կերպարներ էին: Սրանց շարքում է դերասանուհի Ջին Րոսը (Թոբի Ջոնզ), ով երգում է մի կաբարե ակումբում: Որոշ ժամանակ սեքսուալ Կասփարի հետ մտերմություն անելուց հետո Քրիստոֆերը սիրահարվում է Հայնզին (Դուգլաս Բութ), ով մի գեղեցիկ և մասամբ ամաչկոտ բանվոր է: Ջին Րոսը, Կասփարը, Հայնզը և մյուսները, ում Քրիստոֆերը հանդիպում է Բեռլինում, վճռորոշ տեղ են գրավում իր կյանքում, խորապես տպավորում են նրան և ավելի ուշ հայտնվում իր տարբեր պատմվածքներում և վեպերում:

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>


Նացիզմի հաղթանակը

Քրիստոֆերը ծանոթացում է Բեռլինի կաբարե-ակումբային շրջանակին և Բեռլինի աշխույժ գեյ կյանքին, ընդլայնում է իր սեռական փորձառությունները և ապրում  իր կյանքի առաջին սերը, այն ժամանակ երբ վերելք է ապրում նացիզմը: Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես քաղաքական ազատությունները գնալով կրճատվում են, հրեաների նկատմամբ խտրականությունը շեշտավորվում է, Քրիստոֆերին շրջապատող մարդիկ և այդ թվում Կասփարը փոփոխության են ենթարկվում, գեյ կյանքը անհետանում է և կարճ ասած՝ մի ամբողջ քաղաքակրթություն մոտենում է իր ավարտին՝ ի օգուտ ամբողջատիրական մի նոր հասարակարգի:

Քրիստոֆերը ի վերջո որոշում է Հայնզի հետ միասին վերադառնալ Լոնդոն, սակայն իրավական խոչընդոտների պատճառով չի հաջողվում իր զուգընկերոջը պահել իր մոտ՝ Անգլիայում: Ժամանակին նույնասեռականությունը անօրինական էր Անգլիայում, իսկ նույնասեռական զույգի ինչ-որ իրավական կարգավիճակը՝ միանշանակ աներևակայելի: Տարիներ անց՝ երկրորդ համաշխարհայինից հետո, հաջողակ գրող Քրիստոֆերը վերադառնում է Բեռլին իր նախկին սիրեկան Հայնզին հանդիպելու :

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ

___________________________________________________________
«Քրիստոֆերը և իրեն նմանները» այս կայքում 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ


No comments: