30.7.13

ֆիլմ >>> Մադամ Սաթա, մաս 2-րդ՝ 2-ից


Ժոզեֆին Բեյքերի հետքերով

Ըստ ոստիկանության արձանագրության, որի մասին տեղեկանում ենք ֆիլմի բացման տեսարանում, նրան մեղադրում են «պասիվ մանկապիղծ լինելու մեջ, ով հոնքերը հարդարում է, ծխախոտ է ծխում, բախտախաղեր է խաղում, կախվածություն ունի ալկոհոլից, և չի դավանում որևէ կրոնի»։ Սաավելի շատ բացահայտում է ժամանակի Բրազիլիայի ճնշող մթնոլորտը, քան թե հերոսի անձը: 

Ֆիլմը սկսվում է 1932 թվականից, նկարագրելով Ռիոյի Լափա թաղամասը, երբ Ժոաուն (Լազարո Ռամոս) դեռ երազում է դառնալ իր կուռք Ժոզեֆին Բեյքերի նման փողփողուն մի աստղ: Ժոաուն բարդ անհատականություն է՝ հակասական հատկություններով: Նա երբեմն մեղմ ու բարի է, երբեմն՝ ագրեսիվ և դաժան, սիրահարված է գեղեցիկ մի թափառականի, նենգ հնարքներ է բանեցնում իր ընկերոջ՝ Թաբույի (Ֆլավիո Բաուրաքի) հետ, զվարճանում է իր լավ ընկերուհի Լաուրիթայի (Մարսելիա Կարթաշո) հետ և խնամում նրա զավակին: 

Ժոաուն ծանոթանում և բարեկամանում է Ամադորի հետ, ով «Կապույտ Դանուբ» ակումբի սեփականատերն է: Հենց այս ակումբում է, որտեղ նա, ի վերջո, սկսում է բեմ բարձրանալ և երգել, որով էլ ծնվում է առասպելական հագուստափոխ (drag) երգչուհի «Մադամ Սաթան»:

Անվերապահ պոռթկումներ

Պայմանավորված եռակի դժբախտություններով՝ աղքատ, սևամորթ և գեյ լինելով, դաժանորեն ճնշող մի հասարակության համատեքստում, Ժոաուն ի վիճակի չէ վերահսկել իր զայրույթը, որը սովորաբար նրան հասցնում է բռնություն կիրառելուն և ոստիկանության հետ փորձանքներին: 

Ֆիլմը ցույց է տալիս Ժոաույի բուռն ապստամբությունների երեք դեպքեր: Նախ՝ ընդդեմ իր գործատուի, ով հրաժարվում է վճարել նրա աշխատավարձը, ապա՝ ընդեմ «Բարձրագույն կյանք» գիշերային ակումբի պահակների, ովքեր արգելում են նրա մուտքը ակումբ իր մաշկի գույնի պատճառով և, վերջապես, ընդեմ մի հարբած մարդու, ով սադրելով վիրավորում է նրան՝ սեռական կողմնորոշման պատճառով:

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7.1 / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7 / 10

ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ  >>>










Մադամ Սաթա կերպարի ոգեշնչման աղբյուրն է եղել Սեսիլ Բ. Դեմիլի
«Տիկին Սատանա» (Madame Satan) ֆիլմը (ԱՄՆ,1930 թ.)
Մադամ Սաթան հաճախ հաղթել է Ռիոյի կառնավալում



Իրական Մադամ Սաթան ծեր հասակում
___________________________________________________________
«Մադամ Սաթան» այս կայքում 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ

No comments: