7.3.17

Սերիալ >>> «Խնդրում եմ՝ սիրեք ինձ», մաս 2-րդ՝ 2-ից


Ոչ շատ գեյ

Ճիշտ է՝ Ջոշը սերիալի գլխավոր կերպարն է և նա նույնասեռական է, բայց չի կարելի այս սերիալը բնութագրել որպես «գեյ սերիալ»: Այն չի սահմանափակվում նույնասեռական թեմաներով և գեյ կերպարներով: Այս սերիալն ավելի շուտ բարեկամության, ընտանեկան կապերի և հասունանալու մասին է: Այն կենտրոնանում է Ջոշի, Թոմի և նրանց ընկերների ջանքերի վրա՝ հասկանալու և կռահելու, թե նրանք ինչպես պետք է ապրեն կյանքը, թե ինչպես կարող են գտնել «իրենց տեղը» աշխարհում, թե ինչպես նրանք կարող են ընդունվել և սիրվել մյուսների կողմից: 

Սերիալը ցույց է տալիս նրանց շփոթմունքները, ակնկալիքները, հիասթափություններն ու ձեռքբերումները: Կյանքի այս փուլին բնորոշ շատ թեմաներ քննարկվում են տարբեր էպիզոդներում, ինչպիսիք են սեքսը, հղիության արհեստական ընդհատումը, թմրանյութերը, ալկոհոլը, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները, ծնողների նկատմամբ կախվածությունը և նրանց հետ հակամարտությունները:

Նշենք նաև մեկ այլ կերպարի՝ Ջոնին՝ Ջոշի շանը, որը բոլոր չորս սեզոններում էլ ներկա է:

ՍԵՐԻԱԼԻ ԹՐԵՅԼԵՐԸ, ՍԵԶՈՆ 3-ՐԴ   >>>


Գեյ հարաբերություններ

Առաջին սեզոնում՝ իր նույնասեռականությունը բացահայտելուց անմիջապես հետո, Ջոշը սկսում է շփվել Թոմի աշխատակիցներից մեկի՝ գեղեցիկ և սեքսուալ Ջեոֆրի հետ: Ջեոֆրին շատ շուտ սիրահարվում է Ջոշին, բայդ Ջոշը ի վերջո որոշում է դադարեցնել այդ կապը, երբ կռահում է, որ նա միայն ֆիզիկապես է հրապուրված Ջեոֆրիով: Հարկ է նշել, որ ընդհանուր առմամբ (ողջ չորս սեզոններում), չնայած ընդհանրացած կարծրատիպերի, Ջոշի հարաբերություններն իր զուգընկերների հետ շատ ավելի կայուն ու իրական են, քան տարասեռական կերպարների (Թոմի, Ջոշի հոր, Ջոշի մոր, և այլք) հարաբերությունները:

Երկրորդ սեզոնում Ջոշը կարճատև կապ է ունենում Փեթրիկի հետ, ով իր և Թոմի նոր սենյակակիցն է: Փեթրիկի հետ շփումը, սակայն, սեռական առումով չի ստացվում և այս անգամ, փաստորեն, Ջոշն է, որ մերժվում է: Փեթրիկի այս կեցվածքը խորացնում է Ջոշի անվստահության զգացումը իր մարմնի և արտաքին տեսքի նկատմամբ: 

Այնուհետև Ջոշը հանդիպում է Արնոլդին (Քիգան Ջոյս), ում հետ հարաբերությունները շարունակվում են հաջորդող սեզոններում: Արնոլդի խնդրանքով նրանք սահմանում են իրենց կապը որպես «բաց հարաբերություն», որն իր հերթին հիմք է դառնում մի շարք մարտահրավերների համար:

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
8.5 / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
10 / 10

ՍԵՐԻԱԼԻ ԿԱՅՔԸ  >>>  ԱՅՍՏԵՂ

ԿԱԴՐԵՐ ՍԵՐԻԱԼԻՑ  >>>



- Ի՞նչ ես կարծում՝ պիտի խոսե՞նք տղամարդկանց հետ սեքսի մասին:










Սերիալի ռեժիսորը և գլխավոր դերասանները  >>>


___________________________________________________________
«Խնդրում եմ՝ սիրեք ինձ» սերիալը այս կայքում 

ՍԵՐԻԱԼԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1  >>>  ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՍԵՐԻԱԼԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2  >>>  ԱՅՍՏԵՂ
ՋԻՖ ԱՆԻՄԱՑԻԱ 1, Ջոշի սրամտությունները  >>>  ԱՅՍՏԵՂ
ՋԻՖ ԱՆԻՄԱՑԻԱ 2, Ջոշը և Արնոլդը  >>>  ԱՅՍՏԵՂ

No comments: