7.3.17

Սերիալ >>> «Խնդրում եմ՝ սիրեք ինձ», մաս 1-ին՝ 2-ից


ՍԵՐԻԱԼ 
Խնդրում եմ՝ սիրեք ինձ / Please Like Me 

/ Полюби меня
ՌԵԺԻՍՈՐ
Մեթյու Սավիլ
ՏԱՐԵԹԻՎ
2013 – 2016 (4 սեզոն)
ԵՐԿԻՐ
Ավստրալիա
ԷՊԻԶՈԴՆԵՐԻ ԹԻՎԸ
32 (6 + 10 + 10 + 6)

Այս սերիալը 21-ամյա Ջոշի (Ջոշ Թոմաս), նրա ընտանիքի և ընկերների կյանքի մասին է: Նրանք բնակվում են ավստրալիական մի քաղաքի միջին խավի բնակչությամբ արվարձաններից մեկում: Ջոշի ծնողները վերջերս անցել են ամուսնալուծության դառը ճանապարհով, որից հետո նրա մայրը հայտնվել է խորը դեպրեսիայի մեջ, իսկ հայրը մտադիր է ամուսնանալ իր երիտասարդ թայլանդացի ընկերուհու հետ: Ջոշը ուսանող է, բայց մենք իրականում նրան երբեք ուսումնական միջավայրում կամ տանը պարապելիս չենք տեսնում: 

Ջոշը ապրում է երկու կամ երբեմն երեք սենյակակիցների հետ, մի փոքր տան մեջ, որը պատկանում է իր հորը: Սենյակակիցներից մեկը Թոմն (Թոմաս Վարդ) է, ով Ջոշի ամենամոտ ընկերն է: Թոմը շատ լայնախոհ երիտասարդ մասնագետ է, ով աշխատում է ՏՏ ոլորտում: Նա գրեթե սեքսամոլ է և ժամանակ առ ժամանակ ընկերուհիներ է փոխում:

ՍԵՐԻԱԼԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>


Առաջին էպիզոդում Ջոշը կատարում է կարևոր մի ինքնաբացահայտում՝ նրա զուգընկերուհին՝ Կլերը (Կեյթլին Սթեյսի), նրան հայտնում է, որ նրանք պետք է դադարեցնեն իրենց հարաբերությունները. Կլերը կարծում է, որ Ջոշը, ամենայն հավանականությամբ, նույնասեռական է: Հետաքրքիր է, որ այս հայտնությանը չեն հետևում ինչ-որ դրամատիկ իրադարձություններ: Այն փաստը, որ Ավստրալիայում նույնասեռականությունը լայնորեն ընդունված է, նշանակում է, որ Ջոշի սեռական կողմնորոշման մասին նոր իրողությունը համարվում է անխնդրահարույց թե՜ նրա համար, թե՜ իր ընտանիքի և իր ընկերների համար և թե՜ նույնիսկ Կլերի համար: Ոչ ոք չի ցնցվում, ոչ ոք չի պոռտքում, ոչ ոք չի անհանգստանում և ոչ ոք նույնիսկ չի նրան խղճում: Միակը, ով անակնկալի է գալիս, Ջոշի տարեց մորաքույրն է, ով, չնայած իր խորը կրոնական համոզմունքների, ի վերջո ընդունում է նոր իրողությունը:

Բարդ կատակերգություն

Այս կիսա-ինքնակենսագրական աշխատանքը շատ ինքնատիպ և զվարճալի հեռուստասերիալ է, որը ներառում է առատ խելամիտ հումոր, նույնիսկ այն ժամանակ, երբ ցուցադրում է կյանքի դառը և տհաճ իրողությունները, ինչպիսիք են մահը, ինքնասպանությունը, ռասիզմի և հոմոֆոբիայի դրսևորումները, հոգեկան խանգարումը և ներվային ճգնաժամը: 

Սովորաբար յուրաքանչյուր էպիզոդ ունի ուրույն պատմություն, որը զարգանում է անկանխատեսելի ձևով: Բացման կադրերը ցուցադրում են կերակրի պատրաստման դրվակներ, որոնցում Ջոշը եփում է ինչ-որ ճաշատեսակ կամ աղանդեր: Յուրաքանչյուր էպիզոդ կրում է մի ուտեստի անուն:

ՍԵՐԻԱԼԻ ԲԱՑՄԱՆ ԵՐԳԸ  >>>


Սերիալի ցենարը հիմնականում գրել է Ջոշ Թոմասը, ով նաև մարմնավորում է հիմնական կերպարին: Նա մշակել է Ջոշի կերպարը՝ հիմնվելով իր անհատականության և իր անձնական կյանքի մի շարք դրվագների վրա: Ջոշը ո՛չ գեղեցիկ է, ո՛չ էլ սեքսուալ (ըստ նրա՝ նա նման է «մի 50-ամյա ծեր երեխայի»), նա տարօրինակ է, շատախոս և ծիծաղելի: Հետաքրքրական է, որ նրա լավագույն ընկեր Թոմի կերպարը ևս խաղում է իրական անձ՝ Թոմաս Վարդը: Չնայած նրան, որ Թոմը գեյ չէ, նա Ջոշի հետ շարունակում է իր անկեղծ և խորը բարեկամությունը, որը պատմության հետաքրքիր կողմերից մեկն է:

Պետք է խոստովանել, որ ոչ միայն Ջոշը և Թոմը, որոնք խաղում են իրենց կերպարները, այլև բոլոր մյուս դերասանները հրաշալի են խաղում: Սերիալի ռեժիսորությունը ևս գերազանց է, որը սցենարի և դերասանների խաղի հետ միասին այս սերիալը դարձնում են չափազանց բնօրինակ և հետաքրքրական մի ստեղծագործություն:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ

ՍԵՐԻԱԼԻ ՌՈՒՍԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>
ZSERIALS (4 սեզոն)
ZFILM (3 սեզոն)
UAKINO (3 սեզոն)

___________________________________________________________
«Խնդրում եմ՝ սիրեք ինձ» սերիալը այս կայքում 

ՍԵՐԻԱԼԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1  >>>  ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՍԵՐԻԱԼԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2  >>>  ԱՅՍՏԵՂ
ՋԻՖ ԱՆԻՄԱՑԻԱ 1, Ջոշի սրամտությունները  >>>  ԱՅՍՏԵՂ
ՋԻՖ ԱՆԻՄԱՑԻԱ 2, Ջոշը և Արնոլդը  >>>  ԱՅՍՏԵՂ

No comments: