2.4.15

Պատմվածք >>> Առաջին անգամ >>> մաս 2-րդ

Ինքնակենսագրական պատմվածք 3 մասով
Հեղինակ` Companier
 

մաս 2-րդ

Մեկ շաբաթ էր անցել իմ ու նրա հանդիպումից, երբ նորից պատահմամբ հանդիպեցինք: Հրավիրված էի հարսանիքի: Մտերիմ բարեկամներից մեկի հարսանիքն էր ու որքան էլ  որ ցանկություն չկար գնալու, պետք է գնայի:
 
Մեծ էր զարմանքս, երբ նրան էլ հանդիպեցի: Ինքն էլ խնամիների կողմից էր հրավիրված: Տրամադրությունս հենց սկզբից ընկավ: Նրա հետ ընդամենը մի քանի բառ փոխանակեցի ու հնարավորինս հեռու նստեցի այն սեղանից, որտեղ ինքն էր նստած, թեպետ առաջարկեց իր մոտ նստել:
 
Հարսանիքն իմ սպասվածից ավելի աշխույժ անցավ ու անակնկալներով, հատկապես, երբ ժողովրդական երգերին հաջորդեցին արտասահմանյան երգերն ու անգամ հարսն ու փեսան որոշեցին անակնկալ անել և միասին մի քանի երգ երգել:


ժամանակ առ
ժամանակ
որսում էի նրա` ինձ ուղղված մի փոքր տխուր
հայացքը



Տրամադրությունս սկսեց կամաց-կամաց բարձրանալ, հատկապես գինու երրորդ բաժակից հետո: Իմանալով, որ ես էլ եմ սիրում երգել (սիրողական իհարկե), համոզեցին մի երգ էլ, որ ես երգեմ: Դե գնա ու Բրունո Մարսի երգերից ամենասիրածը երգի:
 
Եթե չլիներ գինին, հաստատ չէի երգի ու երևի գինին էր նորից մեղավոր, որ սպասվածից ավելի լավ երգեցի: Այդ պահին նրա մասին չէի մտածում, բայց ժամանակ առ ժամանակ որսում էի նրա`ինձ ուղղված մի փոքր տխուր հայացքը:
 
Հետո միացա պարողներին ու երբ զգացի, որ ամբողջությամբ կորած եմ քրտինքի մեջ դուրս եկա սրահից: Պետքարանից դուրս գալիս, Սամվելն հայտնվեց հենց դռան մոտ: Աչքերի կարմրությունը անմիջապես գրավեց իմ ուշադրույթունը:
 
Այդ պահին ես մոռացա ամենը: Հիմա նա իմ օգնության կարիքն ուներ:
-Սա՞մ, լա՞վ ես:
-Հա, լավ եմ,- ասեց ու հազիվ կարողացավ բռնվել` հենվելով պատին: Ես մյուս ձեռքից բռնեցի, որ հանկարծ չընկնի:
-Արի՛, կլվացվես, երևի խմելուցա, - ասեցի ես ու հասկացա, որ վերջին խմելը իզուր ասացի:
 
Օգնեցի, որ մոտենա լվացարանին: Երբ լվացվեց, ասեց, որ ուզում է զուգարան մտնել նաև:
-Կսպասե՞ս ստեղ:
-Հա:
 
Մինչ դուրս կգար պետքարանի խցիկից, ես հայելու մեջ նորից նայում էի ինձ: Մազերս քրտինքից լրիվ թաց էին, վերնաշապիկիս մի քանի կոճակ արձակված, փողկապն էլ չգիտեմ որտեղ էի թողել, բայց Սամվելի ներկայությունը լրիվ սթափեցրել էր ինձ:
 
Մեկ րոպե էլ չէր անցել, խցիկի դուռը բացվեց: Երբ պտտվեցի, նկատեցի Սամվելի սևեռուն հայացքը: Դեմքը այլայլված էր, վերնաշապիկի մի քանի կոճակ արձակված ու  հստակ ուրվագծում էր մկանոտ կուրծքը:

Զգացի, թե ինչ
պինդ ու ամուր է ձգված անդամը: Չկարողացա
ոչ մի բառ ասել, նրա շուրթերը հպվեցին իմ շուրթեին:
 

Արագ մոտեցա, որ հենվի ինձ, բայց Սամվելը ոչ թե հենվեց, այլ ամբողջ մարմնով փարվեց ինձ:
-Դու պետքա երգիչ դառնայիր,- շշնջաց ականջիս մոտ ու մեջքիցս ավելի ամուր գրկելով սեղմեց իրեն:

Զգացի, թե ինչ պինդ ու ամուր է ձգված անդամը: Չկարողացա ոչ մի բառ ասել, նրա շուրթերը հպվեցին իմ շուրթեին:
 
(Հերոսի անունը փոխված է:)

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ >>> ԱՅՍՏԵՂ
ՆԱԽՈՐԴ ՄԱՍԸ >>> ԱՅՍՏԵՂ

No comments: