2.4.15

Պատմվածք >>> Առաջին անգամ >>> մաս 1-ին

Ինքնակենսագրական պատմվածք 3 մասով
Հեղինակ` Companier


մաս 1-ին  >>>

Չեմ թաքցնի. նրա հանդեպ անտարբեր չէի հենց սկզբից: Իմ կուրսեցին էր` համեստ ու բավական հմայիչ: Հաճախ էի դասի ժամանակ այնպիսի տեղ նստում լսարանում, որ իմ տեսադաշտում լիներ: Ես հիանում էի նրանով: Եթե միայն իմանար, թե որքան ինձ հաճելի էր հիանալ իրենով:
 
Ես հիանում էի նրանով: Եթե միայն իմանար, թե որքան ինձ հաճելի էր հիանալ իրենով:


Հաճախ, երբ մեր հայացքները հանդիպում էին, ուշադիր նայում էի նրա զարմացական աչքերին: Ասես նրան էի բաշխում իմ ողջ էներգիան: Հաճախ էի ինքս ինձ հարցնում` արդյո՞ք չի զգում ոչինչ: Բայց որևէ էական քայլ նրա կողմից չկար:
 
Գուցե ինքս ինձ էի խաբում, բայց այդ խաբկանքն հիանալի էր ու հաճելի մինչ այն օրը, երբ օրերից մի օր պատահմամբ հանդիպեցի փողոցում: Արձակուրդներն էին ու բավական երկար ժամանակ չէի տեսել նրան, բայց չէր եղել և ոչ մի օր, որ չմտածեի նրա մասին: Նա իմն էր դարձել, միայն իմը, բայց ինքն այդ մասին չգիտեր:
 
Քայլում էի փողոցում ու հանկարծ լսեցի անունս:
 
Շրջվեցի: Սամվելն էր: Գրկախառնվեցինք: Առաջին անգամ էր, որ գրկում էի նրան իրականում, բայց իմ երազներում հաճախ էի գրկել, համբուրել, բայց ավա՜ղ, միայն իմ երազում: Սիրտս այնպես ուժգին սկսեց բաբախել, որ շունչս սկսկեց կտրվել:
-Ո՞նց ես, ի՞նչ կա չկա:
-Հանգստանում եմ էլի, - պատասխանեցի: -Քո մոտ ի՞նչ կա, վաղուց չենք տեսնվել:
-Բան չէ, ընկերուհուս եմ սպասում:
 
Պատասխանն անսպասելի էր ու ժպիտն անմիջապես կորավ իմ դեմքից: Որքան էլ փորձեի ինձ տիրապետել, անհնար էր: Սիրտս ավելի ուժգին զարկեց:
-Չգիտեի, որ...
Չկարողացա շարունակել խոսքս:
-Նոր ենք ծանոթացել:
 
Նա իմը չի լինի
ու երբեք էլ
չի եղել:
Ես հիմար եմ:
Նա այնպիսին չէ,
ինչպիսին ես
երազել էի
 
 
 
 
Սա վերջին բառերն էին, որ հիշում եմ այդ հանդիպումից: Չեմ էլ հիշում ինչպես հրաժեշտ տվեցի ու հեռացա: Հոգումս մի բան կոտրվել էր: Նա իմը չի լինի ու երբեք էլ չի եղել: Ես հիմար եմ: Նա այնպիսին չէ, ինչպիսին ես երազել էի, նա լավ մարդ է, հիանալի ամուսին կլինի, լավ հայր, բայց միասեռական չէ ու ես նրա համար միայն կուրսեցի էի, ոչ ավելի:
 
Ցավը խորն էր: Պետք է ինձ համոզեի, որ ինքն այն չէ, ում ես պատկերացրել եմ, ում մասին երազել: Նա իսկական տղամարդ էր, իսկ գործ ունենալ նատուրալների հետ ինձ համար հավասարազոր էր հանձագործություն գործելուն:
 
Կյանքիս 18 տարիների ընթացքում երբեք նման զգացողությունն չէի ունեցել: Եթե մինչ այդ մտածում էի, որ մի օր իսկապես ստիպված կլինեմ նրան խոստովանել զգացմունքներս, ապա հիմա այն մեծ հիմարություն էի համարում: Նման բան հաստատ չէի անի, քանի որ ինձ հասկանալ չէր կարող, չէր ընդունի:

Ցավը խորն էր:
Պետք է
ինձ համոզեի,
որ ինքն
այն չէ, ում ես
պատկերացրել եմ,
ում մասին
երազել:
 
 
Ավելի շատ զղջում էի, որ այդքան հույս եմ փայփայել, նրա հանդեպ այդքան ուշադրություն տածել: Իսկ եթե դասերը սկսվեն, ես չեմ կարող նույն վերաբերմունքին նրան արժանացնել, քան մինչ այս էր:
 
Նրան պետք է նորից հանդիպեի, գիտակցում էի, որ մոռանալ նրան այդքան էլ հեշտ չի լինելու: Քանի որ դժվար էր լինելու նրան նորից տեսնելը, զգալ նրա ներկայությունը ու փորձել այլ կերպ մոտենալ, առավել ևս մոռանալ, բայց ես ուզում էի նրան մոռանալ:

(Հերոսի անունը փոխված է:)

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ >>> ԱՅՍՏԵՂ

No comments: