7.12.14

2015-ի օրացույց >>> «Ուղղափառ քահանան»


2015-ի համար «Ուղղափառ քահանան» օրացույցը ներկայացնում է իր 3-րդ համարը: Հրատարակման հազիվ թե երկու տարիների ընթացքում, այն արագորեն դարձել է գեյ օրացույցների առավել վիճահարույցներից և սիրվածներից մեկը:

Հրատարակիչները հիմնականում նպատակ են դրել վիճարկելու հոմոֆոբիան «ուղղափառ տարածաշրջանում»  (Ռումինիա, Մոլդովա, Բուլղարիա, Սերբիա, Ուկրաինա, Ռուսաստան և այլն): Ճիշտ է, որ, ցավոք, հասարակական հարցերում, այդ թվում և նույնասեռականության հարցում, ուղղափառ եկեղեցիները քրիստոնյա հոսանքների մեջ ամենապահպանողական և հետամնացներից են: Ի դեպ՝ օրացույցը արտադրվում է «ուղղափառ» Ռումինիայում, սակայն պատկերված մոդելների շարքում կան իտալացիներ:

2015-ի օրացույցը գալիս է երկու տարբերակով՝ մի զուսպ տարբերակ և մի ավելի բաց տարբերակ, որում սեքսուալ մոդելները հանում են իրենց բոլոր հագուստները:

2015-ի օրացույցը կենտրոնանում է Ռուսաստանում քաղաքացիական ազատությունների և նույնասեռականների իրավունքների ընթացիկ վատթարացման գործընթացների վրա: Լուսանկարները փորձում են ներկայացնել մի պատմություն, ըստ որի մի խումբ երիտասարդ և մկանոտ ռուս ուղղափառ քահանաներ որոշում են դրսևորել իրենց անհամաձայնությունը պատրիարք Կիրիլի դեմ, ով հայտարարել էր, որ նույնասեռական ամուսնությունը սպառնալիք է քաղաքակրթության համար և նշան՝ առաջիկա աշխարի վերջի:

Նրանք հավաքվում են մի մոսկովյան վանքում, որտեղ մերկանում են խանդավառությամբ՝ բեմականացնելով 7 մահացու մեղքերը, որոնք հիշատակվել ու դատապարտվել են Աստվածաշնչում: Այս կերպ նրանք փորձում են հիշեցնել իրենց հոգևոր հայրերին և բոլոր հավատացյալներին, որ, ըստ Աստվածաշնչի, նույնասեռականությունը 7 մահացու մեղքերի շարքում չի և, փաստորեն, Հիսուս Քրիստոսը նույնասեռականությանը երբեք չի կոչել որպես մեղք:

Անկախ աստվածաբանական փաստարկների համապատասխանությանը, օրացույցում պատկերված գեղեցիկ մոդելները իրենց ակնարկող դիրքերում՝ շրջապատված եկեղեցական դեկորով և խորհրդանիշերով, միանշանակ գրավիչ և սկանդալային են:
 
 
 
 
 
 
 
 
 
2015-ի գովազդային տեսահոլովակը >>>
 

 
Պաշտոնական կայքը ԱՅՍՏԵՂ
 

No comments: