6.7.14

Իկոն՝ գեղեցիկ տղան

 
 
«Մահ Վենետիկում» ֆիլմը Թաձիոյին դարձրեց առեղծվածային գեղեցկության խորհրդանիշ: Այն մասամբ ստացվեց 15-ամյա շվեդ դերասան՝ Բյորն Անդրեսենի ֆիզիկական տվյալների և իր խաղի շնորիվ: Նա կարողացավ մարմնավորել Թաձիոյին, որպես ցանկության առարկա, կախարդիչ և միաժամանակ անմեղ մի էակ: Նա Թաձիոյի դերում նշանակվեց ծավալուն որոնումների և դերաբախշման գործընթացքների հետևանքով, որոնց անձամբ ձեռնմուխ էր ռեժիսոր Վիսկոնտին:

>>> Թաձիոյի որոնման մեջ
 

 
Թաձիոն ֆիլմում
 

 
Ֆիլմի ցուցադրումից հետո, Բյորն Անդրեսենը հռչակվեց «աշխարհի ամենագեղեցիկ տղան» և շատ երկրներում, ինչպես և Ճապոնիայում, բարձրացվեց մինչև կուլտի առարկա:
 



 
>>> Թաձիոն որպես կուլտի առարկա
 



 


Հետաքրքիր է նշել, որ Թաձիոյի կերպարը հիմնված է 11-ամյա Վլադիսլավ Մոես (1900-1986) անունով մի լեհ տղայի վրա: 1911 թվականի ամռանը գերմանացի գրող Թոմաս Մանը իր կնոջ հետ միասին գնում է վենետիկյան առափնյա հանգստավայր: Այնտեղ, Գրանդ Հոթել դե Բեն հյուրանոցում, հեղինակը նկատում է լեհ մի ընտանիք, Մոեսներին` մորը, երեք դուստրերին և որդուն: Ըստ Մանի` նավաստու համազգեստ հագած պատանին անձնավորում էր իդեալական գեղեցկություն և շնորհ: Գեղեցիկ տղայի հետ իր այս մտախոհ հանդիպումից և նրա հանդեպ անհնար կրքից ներշնչված, Մանը գրում է Մահ Վենետիկում վիպակը, որում նա հորինում է Թաձիոյի կերպարը: Վիպակում տղան 14-տարեկան մի  պատանի է:

Թոմաս Մանը, 1911 թ.
 
Վլադիսլավ Մոեսը և Թաձիոն (Բյորն Անդրեսենը)


Վլադիսլավ Մոեսը իմացել է Թոմաս Մանի իր հանդեպ ունեցած հմայքի մասին շատ տարիներ անց, Վիսկոնտի ֆիլմը նայելուց հետո: Ակնհայտ է, որ նա արդեն մոռացել էր Վենետիկ կատարած ուղևորության որոշ հիշողությունները:

Բյորն Անդրեսենը, 2003 թ.

 
Վլադիսլավ Մոեսը 1964 թ.

No comments: