 |
| լուսանկարիչը աշխատելիս |
Սերը սահմաններ չի ճանաչում՝ ո՛չ տարիքային, ո՛չ ռասսայական, ո՛չ կրոնական, ո՛չ էլ սեռային: Սա այն պատգամն է, որ ամերիկացի լուսանկարիչ Բրեյդեն Սամերսը փորձում է փոխանցել իր այս լուսանկարների շարքում, որը կրում է «Բոլոր սիրո ձևերը միահավասար են» անունը:
Նա ներկայացնում է մի քանի նույնասեռական զույգերի՝ ռոմանտիկ իրավիճակներում, տարբեր երկրներում: Զույգերից որոշները իրական են, բայց լուսանկարիչը օգտագործել է նաև մոդելներ: Այս աշխատությունը հրատարակվել է 2014 թ.:
Ըստ Սամերսի՝ ռոմանտիկ պատկերները ավանդաբար ցուցադրում են միայն տարասեռական (նատուրալ) զույգերը, որը այլևս չի համապատասխանում հասարակական իրականությանը և, հետևաբար, անհրաժեշտ է արտադրել և օգտագործել ավելի բազմազան զույգերի պատկերներ՝ մամուլում և այլ հաղորդակցության հարթակներում:
 |
| «Ռոմանտիկա Լոնդոնում» |
 |
| «Փիղ նստելՀնդկաստանում» |
 |
| «Առաջարկություն Ռիո դե Ժանեյրոյում» |
 |
| «Քնքշություն Յոհաննեսբուրգում» |
 |
| «Սիրեկաններ Լոս Անջելեսում» |
 |
| «Սրճարան Փարիզում» |
 |
| «Մի կեսօրից հետո Սան Ֆրանցիսկոյում» |
 |
| «Մի զույգ Փարիզում» |
 |
| «Մի գետ Յոհաննեսբուրգում» |
No comments:
Post a Comment