Այստեղ ներկայացված լուսանկարները նմուշներ են «Դիմանկարներ հյուրանոցային սենյակներում» շարքից, որը բաղկացած է ինքնադիմանկարներից, որոնք նկարահանել են ամերիկացի լուսանկարիչ Ռիչարդ Րենալդին և իր զուգընկերը 1999 թվականից ի վեր:
 |
| Ռիչարդ Րենալդի |
Տարիների ընթացքում, երբ այս զույգը լայնածավալ ճանապարհորդել է ԱՄՆ-ում և տարբեր երկրներում, աշխատանքային կամ հանգստյան հանգամանքներով, Րենալդին լուսանկարել է իրենց՝ բոլոր հյուրանոցներում, որտեղ նրանք գիշերել են:
Որոշ լուսանկարներ արվել են այնպիսի երկրներում, ինչպես Նամիբիան և Վիետնամը, որտեղ նույնասեռականությունը անօրինական է և արգիլված: Նամիբիայում՝ քողարկված՝ մոծակից պաշտպանվելու ցանցի ետևում և Վիետնամում՝ վերմակի տակ Րենալդին ցուցադրում է մեզ, որ նրանք երբեմն ստիպված են եղել թաքցնել իրենց հարաբերությունները:
 |
| Ռիչարդ Րենալդին (աջ) և իր զուգընկերը |
Որոշ պատկերներում, ինչպես Ճապոնիայում վերցրած լուսանկարը, ցույց են տալիս՝ որքան են իրենք համապատասխանում տեղական սովորույթներին: Իսկ որոշ նկարներում՝ ինչպիսիք են ԱՄՆ-ի խորքում և կամ Լեհաստանում վերցրած նկարները, արտացոլվում են զույգի մեջ եղած ջերմությունը և մտերմությունը՝ ի դեմ իրենց հյուրանոցի սենյակի սառնությանը և պարզությանը:
Այս պատկերները հաստատում են Րենալդիի և իր զուկընկերոջ երկարատև նվիրվածությունը միմյանց նկատմամբ: Նրանք նաև ցույց են տալիս, թե ինչպես են զուգընկերները ֆիզիկապես փոխվել ժամանակի ընթացքում: Օրինակ՝ մենք նկատում ենք, թե ինչպես մի քանի տարի անց Րենալդին ստանում է գունագեղ մի տատու, որը հետագայում ճոխ տեսք է ստանում:
Հետաքրքիր է նշել, որ այս նախագիծը դեռ չի ավարտվել, քանի որ զույգը շարունակում է ճանապարհորդել և ինքնալուսանկարվել !
նմուշներ նախագծից >>>
 |
| Փենսիլվանիա, ԱՄՆ, 1999 թ. |
 |
| Պուերտո Ռիկո, 1999 թ. |
 |
| Կուբա, 2003 թ. |
 |
| Գվատեմալա, 2003 թ. |
 |
| Գվատեմալա, 2003 թ. |
 |
| Գվատեմալա, 2003 թ. |
 |
| Ճապոնիա, 2005 թ. |
 |
| Լաոս, 2005 թ. |
 |
| Թաիլանդ, 2005 թ. |
 |
| Թաիլանդ, 2005 թ. |
 |
| Վիետնամ, 2005 թ. |
 |
| Կանադա, 2006 թ. |
 |
| Իտալիա, 2006 թ. |
 |
| Ֆինլանդիա, 2007 թ. |
 |
| Մեքսիկա, 2007 թ. |
 |
| Մեքսիկա, 2007 թ. |
 |
| Լեհաստան, 2007 թ. |
 |
| Նամիբիա, 2008 թ. |
 |
| Թայվան, 2008 թ. |
 |
| Մեքսիկա, 2009 թ. |
 |
| Մոնտանա, ԱՄՆ, 2009 թ. |
 |
| Վաշինգտոն ԿՇ, ԱՄՆ, 2009 թ. |
 |
| ֆլորիդա, ԱՄՆ, 2010 թ. |
 |
| Ինդոնեզիա, 2011 թ. |
 |
| Օհայո, ԱՄՆ, 2012 թ. |
 |
| Վաշինգտոն, ԱՄՆ, 2012 թ. |
No comments:
Post a Comment